ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Դուբայում հայկական տաղավարը դատարկ եղել, որտե՞ղ են զենքերը․ Mediaport

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաստանն Աբու-Դաբիում փետրվարի 21-25-ը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին․

Սա աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսն է ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ ներկայանում են մոլորակի մասշտաբով առաջատար կոռպոռացիաներն ու երկրները։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։

«Մինչդեռ Հայաստանի իշխանությունները հերթական միջազգային հարթակն օգտագործում են մեր պետությունը խայտառակելու և միջազգային վարկը գետնին հավասարեցնելու համար։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպել է Հայաստանի մասնակցությունն էքսպոյին, չի կարողացել հաշվարկել և կազմակերպել ցուցահանդեսային նմուշների նյութատեխնիկական ապահովումը։ Հայկական զենքերը դեռևս Մոսկվայում են, չնայած դրանք պետք է լինեին Աբու-Դաբիում, և Հայաստանն էքսպոյի բացմանը ներկայացել է բուկլետներով և ջրի շշերով։

Հատկանշական է, որ էքսպոյին տաղավար վարձելը հսկայական ծախսեր է ենթադրում․ IDEX 2021-ի կայքից տեղեկանում ենք, որ էքսպոյին մասնակցելու վճարի չափը պայմանավորվում է վարձակալած տաղավարի տեսակով, մակերեսով և կազմակերպությունների թվով․ դատելով նկարից՝ Հայաստանի վարձակալած տաղավարը բացօթյա չէ, ավելի քան 30մ/ք տարածք է զբաղեցնում, իսկ նախարարության կայքից իմանում ենք, որ ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում են 14 ընկերություններ։

Մոտավոր ու պարզ հաշվարկով ստացվում է, որ միջազգային հեղինակավոր հարթակում խայտառակվելու համար Հակոբ Արշակյանի ղեկավարած նախարարությունը պետական բյուջեից ծախսել է մոտ 25 մլն դրամ՝ առանց տրանսպորտային ծախսերի։ Իսկ ամենացավալին այն է, որ նույն ցուցահանդեսի ժամանակ մեկ այլ տաղավարում Ադրբեջանը ներկայացել է իր ռազմական արսենալի ամբողջ շքեղությամբ»,-գրում է ալիքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular