ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքմենստանի և Հայաստանի կոնսերվատորիաները իրականացրել են ջութակի համատեղ պարապմունք

ՄՇԱԿՈՒՅԹ
orient.tm-ն գրում է, որ Աշխաբադի և Երևանի բարձրագույն երաժշտական դպրոցները անց են կացրել համատեղ ձևաչափով վարպետության դաս: Ստեղծագործական տեսակամուրջը կազմակերպվել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանությանների կողմից և դարձել է երկու «դարբնոցների»` Թուրքմենստանի Մայա Կուլիևան անվան ազգային կոնսերվատորիայի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացող երկխոսության շարունակություն։
Այս անգամ ուշադրության առարկան եղել է ջութակն ու այդ լարային գործիքի վրա կատարման տեխնիկան:
 
Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիայի ուսանողների համար վարպետության դաս են անց կացրել Երևանի պետական կոնսերվատորիայի լարային գործիքների ամբիոնի դոցենտ Ռուբեն Սմբատյանը և նույն ամբիոնի պրոֆեսոր Գագիկ Սմբատյանը: Նրանք ունկնդրել են ջութակի համար վեց ստեղծագործություն՝ այդ թվում Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից, որոնք կատարվել են երիտասարդ երաժիշտների կողմից:
 
Հայ ուսուցիչները նշել են, որ ընտրված է շատ հետաքրքիր համերգային ծրագիր և արժեքավոր խորհուրդներ են տվել թուրքմեն երիտասարդ կատարողներին, կիսվել իրենց հմտությունների կատարելագործման փորձով:
 
Երկու երկրների գործընկեր-ուսուցիչները համաձայնվել են, որ նման դասընթացները լավն են ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար և պայմանավորվել են հաջորդ հանդիպման մասին: Այն կլինի մեկ շաբաթից`փետրվարի 22-ին, և նվիրված կլինի ազգային նվագարաններին, որտեղ թուրքմենների կողմից ներկայացվելու են դուտարը և գիդժակը, իսկ հայկական կողմը ներկայացնելու է քանոնը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular