ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը անամոթությունը դարձրել է դրոշ, ոչ խիղճ ունի, ոչ ամոթ, ոչ պատիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լիդիանի տնօրենների խորհրդի անդամ Ջեֆրի Քոուչն իր հարցազրույցում նշել էր, որ հարկերի ու աշխատավարձի տեսքով իրենց ստանալիք օգուտի գրեթե կեսը տալու են Հայաստանին, վերջերս էլ վարչապետը խոսել էր ցավոտ լուծումներից։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ՝ պարզելու համար, թե վերջին իրադարձությունները արդյոք խոսում են այն մասին, որ այնուամենայնիվ հանքը շահագործվելու է։

—Պարոն Սանասարյան, ինչպե՞ս եք գնահատում Ամուլսարի հետ կապված վերջին ակտիվացումը, վարչապետի հայտարարությունը այդ թեմայով, շրջակա միջավայրի նախարարի արձագանքը: Կարծում եք՝ այս ամենը տանում է դեպի հանքի շահագործո՞ւմ:

— Քանի որ վարչապետը արդեն ցավոտ լուծումներ ունի, փորձ ունի ամենախայտառակ ձևով հայտնելու, որ ժողովուրդ ցավոտ վճիռ եմ կայացրել, կարող եմ ասել, որ նա եկել է Հայաստանի համար ցավոտ վճիռներ կայացնելու նպատակով, ընդհանրապես ես այս մարդուն չեմ հասկանում ինքը հայատյաց մարդ է։ Նախ ասեմ, որ Լիդիանը ասում է, որ իրենց օգուտի կեսը տալու են Հայաստանին, ընդհանրապես օրենքում նման բան չկա, ժամանակին մաքուր շահույթի 80 տոկոսը գնում էր հանքատիրոջը, իսկ 20 տոկոսը գնում էր պետությանը, իսկ արդեն երկար ժամանակ է, ինչ մաքուր շահույթից ընդամենը 2 տոկոս է գնում, իսկ ինչ վերաբերում է եկամտահարկին պարզ է, որ եկամտահարկը պետք է վճարվի, դա ընդհանրապես չի համարվում հարկ, դա բնական է, քանի որ, ընդհանրաես եթե որևէ մեկը աշխատում է, ապա այդ աշխատանքից հարկվում է գումար, որը գնում է և կենսաթոշակային ֆոնդին, և այլ նպատակների համար։ Ինքը թող բերի հիմնավորում, հերիք է ժողովրդին խաբեն և մոլորեցնեն։ Իսկ մեր վարչապետը հանքարդյունաբերության հարցում բացարձակ մոլորեցնող է, պրոֆեսիոնալ մոլորեցնող, ինչը արեց նաև պատերազմի ընթացքում։ Թող ամաչի վարչապետը։ Մինչև հիմա ընդհանրապես նախարար գոյություն չի ունեցել և միշտ էլ նրանք առաջին դեմքի կարգադրությունն են ի կատար ածել և ինչ իրենց ասվել է դա էլ արել են։ Այսինքն, նախարարների ֆունկցիան կարգադրություն կատարելով ավարտվում է։ Ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ այդ հանքը չի կարելի շահագործել, որ Հայաստանի տնտեսությունը անասելի կորուստներ է կրելու, տարեկան կորցնելու ենք մեկ ու կես միլիարդ մետր խորանարդ ջուր՝ երեք գետերի հոսքը, եթե այդ ջրերը թունավորվում են ռադիոակտիվ տարրերով, ծանր մետաղներով, այսինքն դառնում են օգտագործման համար ոչ պիտանի, ապա դրա կորուստը հաշվեք, հաշվեք հողային կորուստը, այդ ամբողջ բնական համակարգի կորուստը։ Ես չեմ հասկանում ուղղակի Նիկոլ Փաշինյանը անամոթությունը դարձրել է դրոշ, ոչ խիղճ ունի, ոչ ամոթ ունի, ոչ պատիվ ունի, ոչինչ չունի այս մարդը, ելույթների ժամանակ էլ հաղթական կեցվածք ընդունած խոսում է, կարծես ինքը հաղթել է, մենք ընդհանրապես վարչապետ չունենք, նա մեր կողմից չնդունված մեկն է ով վճիռ կայացնելու իրավունք չունի։

— Հաշվի առնելով այսքան տարիների համառ պայքարը, հանրության տրամադրությունները ինչ կարող ենք անել, որ խուսափենք այդ ցավոտ լուծումներից։

— Նախ եկեք տեսնենք, թե նրանք ինչ պետք է անեն, որից հետո միայն կմտածենք քայլերի մասին։ Կարծում եմ սխալ կլինի հիմա խոսել մեր հետագա քայլերից։ Կարող եմ ասել, որ մենք կտրականապես դեմ ենք, որ հանքը շահագործվի, մեր կարծիքը ամբողջությամբ հիմնավորված է, այդ հանքի շահագործումը Հայաստանի տնտեսությունը ամբողջապես քայքայելու է և մեր տեսակետը չի փոխվել որևէ հարցում և չի էլ փոխվելու, քանի որ հանքի շահագործման բոլոր վտանգների մասին խոսել ենք և եթե իրենք որևէ վճիռ կայացնեն այդ դեպքում նոր կմտածենք, թե ինչ կարող ենք անել։ Բայց կարող եմ ասել, որ ամեն դեպքում մեր պայքարը ինչ-որ բան տվել է, քանի որ հանքը 2018 թվականից պետք է շահագործվեր, 2012 թվականից սկսած նրանք մի քանի անգամ հետաձգել են հանքի շահագործումը՝ 2012, 2014, 2016 թվականներին, հասարակության բողոքը, վրդովմունքը ստիպել է, որ անընդահտ հետաձգվի, նրանք շրջանա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) կազմեցին, հետո տեսան որ չի ընդունվում, և այնպես չի որ հասարակության ընդվզումները, բողոքները ընդհանրապես հաշվի չեն առնվել, Սերժ Սարգսյանի օրոք էլ է հաշվի առնվել այդ բողոքները։ Հենց երրորդ նախագահի կառավարության ժամանակ ՇՄԱԳ-ը փոխվեց, քանի որ նրանք 2014 թվականին ստացել էին ՇՄԱԳ-ի դրական եզակացություն բայց չկարողացան շահագործել, քանի որ ցույց տրվեց, որ այդ եզրակացությունը սխալ է և, որ ՇՄԱԳ-ին տված դրական եզրակացությունը չի համապատասխանում օրենսդրական պահանջներին։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular