ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետն ներկայացնում է իրականության հակառակ կողմը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց, որ տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ, պարզելու համար թե այս պահին արդյոք հետճգնաժամային տնտեսության վերականգման միտումներ կան։

—Պարոն Բոստանջյան, այս պահին արդյո՞ք տնտեսության հետճգնաժամային վերականգնման միտումներ կան։

— Միտումներ, իհարկե չկան, այդ թեմայով կարող ենք ընդհանրապես չխոսել, որովհետև անցած երեք տարիների ընթացքում ինչ որ իրականում գոյություն ունի դրա հակառակն են ասում։ Խոշոր առումով դրա օրինակն  Աբուդաբիում տեխնոլոգիաների ցուցահանդեսի ժամանակ Հայաստանը մասնակցել է միայն բուկլետներով, այսինքն միայն խոսքեր և ոչ մի պրոդուկցիա որպես այդպիսին գոյություն չունի բարձր տեխնոլոգիաների կտրվածքով։ Հիմա դա հավասարաչափ վերաբերում է տնտեսության բոլոր ուղղություններին ու խոշոր առումով այդ մարդը, որը հանդիսանում է վարչապեն ներկայացնում է լրիվ այլ բան։

—Ի՞նչ պատկեր ունենք արտահանման և ներմուծման ոլորտում։

— Վատ։ Մասնավորապես ձեզ ասեմ հետևյալը, որ մեր մոտ վիճակագրական տվյալնրով այս պահին ամրագրված է 7․5 տոկոս անկում, ի տարբերություն բազմաթիվ երկրների և մասնավորապես մեր հարևան պետությունների հետ՝ ակնհայտ մեծ անկում է և ես կարծում եմ, որ այդ 7․5 տոկոսը իրականում նկարած է և անկումը իրականում սարսափելի է՝ երկնիշ թվով և մեր ապագա փոխանակությունը պակասել է պետական վիճակագրական տվյալներով ՝14 տոկոսով։ Եվ անկախ պատերազմի արդյունքներից մեր մահացության և ծնելիության թիվը սարսափելի բարձր է և ժողովուրդը ըստ էության ամեն երկրորդ մարդը խոսում է արտագաղթի մասին։ Նման իրավիճակում սա նշանակում է, որ մարդիկ իրենց երկրից դուրս են փախչում, որովհետև զարգացման հեռանկար չեն տեսնում։

—Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ հետաձգված հարսանիքներն ու այլ միջոցառումներն այս փուլում են սկսել իրականացվել։ Կարո՞ղ ենք ասել, որ ռեստորանային բիզնեսը սկսում է աճ ապահովել։

— Դե գիտեք հիմա հարաբերականորեն իբր թե աճ է գրանցվել կամ աճ չի գրանցվել դա ինչ է նշանակում։ Երկիրը պետք է ստեղծի նյութական բարիքներ ոչ թե քեֆեր, հարսանիքներ և այլն։ Հարսանիք անելը երբևէ ցուցանիշ չի եղել երկրի զարգացման համար, հիմա երիտասարդ մարդիկ են հասել են մի փուլի, որ պատրաստվում են ընտանիք կազմեն, հիմա ի՞նչ հարսանիք էլ չեն ուզում, որ անեն։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular