ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխանցի Նիկոլին, որ չի կարող կրակել ժողովրդի վրա՝ այդքան դուխ ու լեգիտիմություն չունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր երեք իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք առաջացրել են հանրության զայրույթը։

Նախ Աբու-Դաբիում Հայաստանը փետրվարի 21-25-ը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին։ Սա աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսն է ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ ներկայանում են մոլորակի մասշտաբով առաջատար կորպորացիաներն ու երկրները։ Եվ այս ցուցահանդեսին Նիկոլի իշխանությունը ներկայանում է բուկլետներով ու ջրի շշերով՝ խայտառսկելով մեր երկիրը։

Հաջորդը. ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության»-ը տված հարցազրույցում, մեկնաբանելով ընդդիմության կոչը ցանկացած պահի պատրաստ լինել իշխանությունը վայրկյանական վերցնելուն ապստամբության միջոցով, հայտարարել է, որ պետությունը պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին և պետական օբյեկտները: Բացի այդ նա հիշեցրել է, որ պետությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի: Նախ «ուսապարկերի խմբակցության»  ճանաչված ներկայացուցչին հիշեցնենք, որ Նիկոլը գրավեց Ռադիոտան շենքը ու պետությունը չկրակեց Նիկոլին ու իր ամբոխին։ Թե՞ ձեզ կարելի էր։ Լավ, կարճ կասեմ՝ Անդրանիկ Քոչարյան, հասկանում ենք, որ խոսում եք Նիկոլի բերանով, հետևաբար փոխանցեք նրան, որ չի կարող կրակել ժողովրդի վրա։ Նա այդքան դուխ ու լեգիտիմություն չունի։ Թե խի չունի, փորձառու նախկին ես, բացատրի նրան, կհասկանա երևի։

Երրորդը՝ Ավանի փոխթաղապետը գրել էր, թե սիրտը Արփինե Հովհաննիսյան է ուզում։ Իհարկե, Արփինեի ամուսինն իր բնորոշմամբ սույն նիկոլի գլխին պատասխանել է ու առանձնապես բան չկա ավելացնելու։ Ինձ խնդիրն ուրիշ տեսանկյունից է հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանին ո՞նց է հաջողվում այսպիսի եզակի էքսպոնատներ ճարել ու պաշտոնների նշանակել։ Հասկանում եք՝ այս կիսապաշտոնյաներին թվում է, թե թրաշ պահելն ու շալվար հագնելը տղամարդկության ցուցիչ է, իսկ հիմար-հիմար խոսելը պաշտոնի նշանակվելու, ավելին՝ պաշտոնին մնալու գլխավոր նախապայման։

Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական անհաջողակ է, միշտ է այդպիսին եղել, նա չի կայացել որպես լրագրող, խմբագիր, պատգամավոր, ի վերջո չկայացավ որպես վարչապետ։ Ու բնավ էլ զարմանալի չէ, որ նա պաշտոնների նշանակում է իր նման կամ իրենից վատ կադրերի։

Հ.Գ. Տարբերակ չկա՝ Նիկոլ Փաշինյանը պիտի գնա, որ Հայաստանը մնա...

Կարեն Դանիելյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular