«Հրապարակ»․ Նաիրա Զոհրաբյանը կին գերիների հարցով դիմել է Չեչնիայի նախագահի եղբորը
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր եւ տարբեր շրջանակների հետ հայ ռազմագերիների հարցերի քննարկմանն է մասնակցել, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունեցել նաեւ չեչենական շրջանակների հետ։
ՌԴ պաշտոնական շրջանակների ուղեկցությամբ նա հյուրընկալվել է նաեւ Չեչնիայի նախագահ Կադիրովի եղբոր տանը եւ խնդրել է գոնե առաջնահերթ լուծում տալ գերի կանանց վերադարձի խնդրին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 4 կնոջ մասին է խոսվում, որոնցից երկուսի փաստը ադրբեջանական կողմը չի հաստատում։ Զոհրաբյանի հետ երեկ զրուցել մեզ չհաջողվեց։