ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քայքայման եզրին հասած երկիրը չի կարող նման առօրյայով երկար գոյատևել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետը կառավարության մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելու համար ոտքի է հանում հազարավոր ոստիկանների: Մի քանի հարյուր մետր շառավղով ոստիկանական պատի միջով ապահովվում է Նիկոլ Փաշինյանի հարյուր մետր քայլելու հնարավորությունը: Արձանագրենք, որ սա նախադեպը չունեցող երևույթ է, որ երկրի ղեկավարը մի քանի հարյուր մետր տեղաշարժվելու համար ոտքի է հանում հարյուրավոր ոստիկանների: Հասկանալի չէ, թե այսպես ինչքան կարող է պաշտոնավարել վարչապետը, բայց որ երկար չի կարող՝ դա փաստ է: Ստեղծված իրավիճակն առաջացել է արցախյան պատերազմի ելքով պայմանավորված: Մարդիկ Նիկոլ Փաշինյանին են համարում հիմնական պատասխանատուն և մեղավոր հազարավոր զոհերի ու տարածքային կորուստների համար: Նիկոլ Փաշինյանի համար լավագույն ելքը կլիներ հրաժարական ներկայացնելը, իսկ վատագույն դեպքում արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Նա ոչ այն է անում, ոչ մյուսը:

Սկզբում իմիտացիա ստեղծեց, թե քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, բայց հետո փոշմանեց և հայտարարեց, որ նոր ընտրությունների հանրային պահանջ չկա: Այն, որ նման դեպքերում ընտրությունները քաղաքական լարվածությունը թոթափելու հիմնական միջոցն էր, դա փաստ է, բայց Նիկոլ Փաշինյանը գնում է լարվածության ավելի մեծացման ճանապարհով: Այդուհանդերձ, արձանագրենք, որ օր-օրի ավելի մեծ թափ հավաքող հանրային ընդվզումները աննոմալ իրավիճակ են ստեղծել Երևանի փոքր կենտրոնում: Ամենուր ոստիկանական ուժեր են, որոնք ապահովում են Վարչապետի անվտանգությունը:

Մի այլ խնդիր է արտահերթ ընտրությունների կազմակերպումը: Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է քարոզարշավ անելու: Ինչ է ամեն մարզ գնալուց հազարավոր ոստիկաննե՞ր է հետը տանելու, ինչպե՞ս է դա հնարավոր: Միգուցե տանի, բայց տեսարանն ինքնին արդեն հակաքաղաքական է, մարդկանց ջղայնացնող: Մի քանի նման հանդիպումներ և Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ գահավիժած վարկանիշից ոչինչ չի մնա: Ամեն դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հրամայական պահանջ է դառնում: Դա նախ և առաջ պետք է մեր երկրին ու ժողովրդին: Հայաստանի զարգացումը կամ առաջընթացը հիմա ուղղակի արգելակված է, կանգնած է: Նիկոլ Փաշինյանը սա պիտի գիտակցի և ոչ միայն գիտակցի: Պատերազմում պարտված, քայքայման եզրին հասած երկիրը չի կարող նման առօրյայով երկար գոյատևել:

Անի Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular