ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուցարարները 15 րոպե ժամանակ են տվել ոստիկանապետին՝ ներքև իջնելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները 15 րոպե ժամանակ տվեցին ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, որպեսզի նա իջնի և բացատրություններ տա՝ կապված ուժայինների այսօրվա կոշտ գործողությունների հետ:

Ոստիկանության մոտ, նախնական տվյալներով, մի քանի հազար մարդ է հավաքվել։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն ակցիայի մասնակիցներին կոչ արեց շրջափակել Ոստիկանության շենքը:

«Ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, չեմ տեսել», – ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ մարդկանց հորդորելով բռնություն գործարդող ոստիկաններին լուսանկարել:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթ են անում Երևանի փողոցներով։ Քայլերթը մեկնարկել է Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Քաղաքացիները քայլերթով գնացին դեպի Ազգային անվտանգության ծառայություն, այնուհետև՝ ոստիկանություն։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նրանք ուղերձ ունեն փոխանցելու։

«Մենք թույլ չենք տալու, որ պետական տեռորի միջոցով մեր երկրում հաստատվի մեկ մարդու դիկտատուրա։ Ոստիկանության սպաներ, ևս մեկ անգամ դիմում ենք ձեզ․ ուշքի եկեք, մի ծառայեք այդ խելագարին։ Մի ենթարկվեք այդ խելագարի ապօրինին հրամաններին, կանգնեք ժողովրդի կողքին»,-նշեց նա։

Նախնական տվյալներով, երթին մի քանի հազար մարդ է մասնակցում։

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular