ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության գալով՝ ոչնչացրել ենք երկրի միակ կայացած ինստիտուտը՝ կոռուպցիան․ ՀՀ վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետի հետ հարցազրույցի ժամանակ Նվեր Մնացականյանը հիշեցրեց այն հնչող մեղադրանքը, թե  ձախորդությունների հիմնական պատճառը Հայաստանում պոպուլիստական իշխանություն ունենալն է:
 
Վարչապետն ասաց, թե ի՞նչ է նկատի առնվում «պոպուլիստական իշխանություն» ասելով:

«Այսինքն՝ ի՞նչ է, Հայաստանում հաջողության գրավականը կոռումպացված իշխանություն ունենա՞լն է, դա՞ է նշանակում: Ինչպես ասում են, ծուռ նստենք, շիտակ խոսենք, գուցե հրապարակային էլ եմ ասել, որ Հայաստանում, ցավոք, մի կայացած ինստիտուտ է եղել, լիարժեք կայացած ընդամենը մեկ ինտիտուտ է եղել, և այդ ինստիտուտը եղել է կոռուպցիան: Մենք եկել ենք հեղափոխությունից հետո, միակ կայացած ինտիտուտը՝ համակարգված կոռուպցիան, ոչնչացրել ենք Հայաստանում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց՝ դա օբյեկտիվ մեղադրանք է, որ 2018 թվականին իշխանության գալով՝ ոչնչացրել են երկրի միակ կայացած ինստիտուտը՝ կոռուպցիան:

«Սկսած շինթույլտվությունից, ամեն ինչ դանդաղել է և տեղապտույտի վիճակի մեջ է հայտնվել շատ բան: Ինչո՞ւ, որովհետև շարժիչ ուժը, որն ամեն ինչ առաջ է տարել, այդ միակ կայացած ինտիտուտը, ոչնչացված է: Ու պարզվել է, որ այլ ինստիտուտներն այն աստիճանի կայացվածություն չունեն, որ գոնե առանց կոռուպցիայի կարողանան աշխատել: Որովհետև պետական կառավարման համակարգում, մարդը, որը պետք է ստորագրի, ենթադրենք, միլիոնների գործարքին ընթացք տալու հարցը, ստանում է 120 հազար դրամ աշխատավարձ: Եվ իրեն դրանից ավելի ունենալ չի կարելի, որովհետև մեծ հավանականությամբ կձերբակալվի»,- ասաց Փաշինյանը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular