Ռուս դերասան Դմիտրի Պիսարենկոյին մահացած են գտել Մոսկվայի իր բնակարանում
ՄՇԱԿՈՒՅԹՌուս դերասան Դմիտրի Պիսարենկոյին մահացած են հայտնաբերել Մոսկվայի իր բնակարանում: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Նախօրեին Տվերսկայա փողոցում գտնվող իր տանը մահացած է հայտնաբերվել 61-ամյա դերասան Դմիտրի Պիսարենկոն: Բռնության հետքեր մարմնի վրա չկան»,- ասել է աղբյուրը:
Դերասանի բարեկամներից մեկը, որը շաբաթը մեկ այցելել է նրան և մթերք բերել, ոստիկանություն է կանչել, երբ հերթական այցելության ժամանակ դուռը բացող չի եղել: Վերջինիս խոսքով՝ դերասանի մոտ սուր պանկրեատիտ է եղել:
Պիսարենկոն նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում, այդ թվում՝ «Ցար Իվան Գրոզնի», «Լերմոնտով» և «Ռևիզոր»: Վերջինս ակտիվ նկարահանվել է 80-ականներին և 90-ականներին, սակայն հետագայում գրեթե չի մասնակցել նկարահանումների: