ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը չի հարգում վարչապետի ինստիտուտը, երկիրն ու պետականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գերագույն գլխավոր հրամանատար, հայտնի նիկոլական, համատեղությամբ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանուն իր քաղաքական ամբիցիաների՝ պատրաստ է ասելու ցանկացած ամոթալի սուտ, ու կարևոր չէ՝ այդ սուտը խայտառակում է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին, պետական որևէ մարմնի, թե՞ այլ պետության՝ Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին: Կապ չունի, միևնույն է նա կասի այդ նիկոլական անհեթեթությունը: Թեման Իսկանդերն է, գիտեք, լսել եք Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը: Ի՞նչ է ասել մարդը: Դե առանձնապես ոչինչ, ընդամենը հեգնել է, թե. «Իսկ գուցե պատասխանեն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ․․․ 80-ականների զե՞նք էր գուցե»։ Դե պատասխանողն էլ պետք է որ Սերժ Սարգսյանը լինի, քանի որ Իսկանդերի մասին իր վերջին հարցազրույցում խոսել է ՀՀ երրորդ նախագահը: Համացանցում երեկվանից ծաղրում են Նիկոլ Փաշինյանին, բայց խնդիրն ավելի լուրջ է ու խորքային:

Նախ, ի գիտություն, Նիկոլ Փաշինյանի, Իսկանդերի ստեղծման ծրագիրը մեկնարկել է 1996 թվականին, սակայն արտադրության է դրվել 10 տարի անց՝ 2006 թվականին։ Եվ Հայաստանը միակ երկիրն է, որին ՌԴ-ն վաճառել է այդ զինատեսակը: Լավ, հասկանալի է, որ բանակում չի ծառայել ու ռազմական արվեստից, զենքերից բացարձակ գլուխ չի հանում, պատերազմում պարտվել է, լավ, դա էլ հասկացանք, գիտենք: Բայց գոնե կարելի է խայտառակ չլինելու համար իմանալ, որ Իսկանդերը 80-ականների զենք չէ: Ավելին ռազմավարական գործընկեր Ռուսաստանին չվիրավորելու համար դրա արդյունավետությունը կասկածի տակ չառնի: Մարդը նախկինների հանդեպ ատելության պատճառով պետության դեմ ամեն օր մի խայտառակ ակտ է իրականացնում՝ ճանապարհին փչացնելով բարեկամ բոլոր պետությունների հետ հարաբերությունները։ Ու առհասարակ, հոգեբաններին կարելի է հարցնել՝ գուցե ինչ-որ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի կյանքում 80-ականներին, որ մարդը ամեն ինչ կապում է այդ թվականների հետ, անկախ դա 80-ականներին է եղել, թե ոչ: Ի դեպ, Ռուսաստանից պատասխանը չուշացավ:

ՌԴ Պետդումայի՝ պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է կեղծիքի մեջ՝ կապված «Իսկանդերների» անարդյունավետության հետ:

«Իսկանդերը» ամենաբարձր ճշգրտության զենքն է, այն արդեն բազմիցս դրսևորվել է տարբեր զորավարժություններում: Դա բացարձակ սուտ է և որևէ կասկածի ենթակա չէ»,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ այդ հայտարարությամբ Փաշինյանը փորձել է ընդգծել իր անմեղությունը:

«Եթե մարդը փնտրում է ուղիներ՝ ցույց տալու, որ ինքը մեղավոր չէ, «Իսկանդերն» էլ մեջ կգցի, հայ ժողովուրդն էլ մեղավոր կդառնա, զինվորականներն էլ»,- ասել է նա:

Հ.Գ. Թերևս ինձ հայտնի չէ մեկ այլ երկիրի ղեկավար, ով այսչափ պախարակել ու վարկաբեկել է իրեն շրջապատող ամեն ինչ ու ամենքին: Նիկոլ Փաշինյանը չի հարգում ոչ երկրի վարչապետի ինստիտուտը, իսկ մեծ հաշվով՝ երկիրն ու պետականությունը:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular