ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հերթական սուտը պաշտոնապես հերքվեց

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ համացանցում հենց պետական մարմինների կողմից Նիկոլ Փաշինյանին հերքելու սենսացիոն հիթ - շքերթ սկսվեց: Նախ՝ դատախազությունը, ապա ԳՇ-ն հերքեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախումբը պատերազմի ժամանակ լքել է դիրքերը:

Երկու կառույցներն էլ հայտնել են, որ զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել՝ ըստ էության փաստելով, որ Փաշինյանը հերթական անգամ ստել է:

Լուրը մեկնաբանելու խնդրանքով «Փաստը» դիմեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին, ով նշեց, որ բարձր է գնահատում փաշինյանական կեղծիքներին տուրք չտալու պետական այս կառույցների համարձակությունը:«Ինչպես այս դեպքում՝ Փաշինյանի բոլոր ստերն ու կեղծիքները հերթով ջրի երես են դուրս գալու»,- նշեց Բաբայանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular