ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի մասին ռուսերենով պատմել են գրականության մրցույթի մասնակիցները

ՄՇԱԿՈՒՅԹ
russkiymir.ru-ն գրում է, որ Երևանում տեղի է ունեցել «Հայկական մոտիվներ» ժողովածուի շնորհանդեսը: Հանրությանն է ներկայացվել մի գիրք, որտեղ մեկտեղվել են «Մեկ խաչ. Ռուսաստան և Հայաստան» միջազգային գրական մրցույթի մասնակիցների լավագույն աշխատանքները: Նրանց հեղինակները ռուսերենով պատմել են հայ ժողովրդի պատմության, առասպելների և ազգային մշակույթի մասին: Այդ մրցույթը դարձել է հինգերորդ անընդմեջ նմանատիպ միջոցառումը:
 
Կազմակերպիչների խոսքով նրանք ոչ մի պայման չեն դրել մասնակիցների բնակության վայրի հետ կապված: Աշխատանքներ են եղել ինչպես հեռավոր այնպես էլ մոտակա արտերկրից՝ Վրաստանից, Իսրայելից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, և այլ բազմաթիվ վայրերից:
 
Գլխավոր մրցանակը ստացել է գրող, կինոռեժիսոր Մարիամ Օհանյանը: Նա «Կին» կանանց կինոփառատոնի տնօրենն է: Ժյուրիի անդամները բարձր են գնահատել նրա գեղեցիկ գրական ոճը և կինեմատոգրաֆիական մտածողությունը:
 
Հավաքածուի նախագծմանը մասնակցել են գրեթե քսան արվեստագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և այլ երկրներից: Համաճարակի պատճառով օտարազգի գրողները չեն կարողացել ժամանել Հայաստան հավաքածուի շնորհանդեսին, բայց նրանք փոստով ստացել են հեղինակային իրավունքի պաշտպանության պատճենները:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular