ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը երբեք այսպիսի ողբալի իրավիճակում չի եղել․ Ալիև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանում ստեղծված իրավիճակը բնութագրել է՝ որպես ճգնաժամ: Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը երբեք նման ողբալի վիճակում չի եղել, ղեկավարությունը երկիրը տարել է նման իրավիճակի:


«Հայաստանը երբեք այսպիսի ողբալի իրավիճակում չի եղել: Հենց նրանց ղեկավարներն են նրանց տարել այսպիսի վիճակի՝ թե 20 տարի երկիրը ղեկավարած անձինք՝ Քոչարյանն ու Սարգսյանը, թե նրանց հաջորդողները»,֊ասել է Ալիևը։

«Ինչ վերաբերում է հետպատերազմյան ժամանակաշրջանին, այժմ բոլորը կարող են տեսնել, որ Ադրբեջանը զարգանում է, Լեռնային Ղարաբաղում սկսվել են վերակառուցման աշխատանքներ։ Իսկ Հայաստանում ճգնաժամ է։ Մեզ միշտ ասել են, որ հայ հասարակությունը միասնություն է դրսևորում, և որ հայ հասարակության մեջ կա ազգային միասնություն: Այժմ մենք տեսնում ենք, թե որտեղ է գտնվում այս ազգային միասնությունը», - Ալիևին մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular