ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկանդերի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում ասել էր, որ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել: Ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասել է.

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

—Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այս հայտարարությունը։

— Ես այդ հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ եմ համարում, ինքը չի կարող ասել 10 տոկոս է պայթել, թե չի պայթել, որովհետև ընդհանրապես հրթիռների պայթելու տեղեկատվությունը իմանում են միայն այն կողմը, որ կողմում, որ այդ հրթիռները պայթել են կամ չեն պայթել։ Այսինքն, որ կողմում որ արձակվել են հրթիռները և այս դեպքում, որ իմանանք, թե հրթիռները պայթել են արդյոք, թե չեն պայթել, քանի տոկոսն է պայթել այդ հրթիռներից, ապա պետք է իրականացվի խորը ուսումնասիրական, վերլուծական աշխատանքներ, որը տարիների գործ է և մեկ ամսում հնարավոր չէ։ Դա առաջին, իսկ հետո «Իսկանդերը» հետ կապված հայտարարությունը ես ավելի շատ համարում եմ Ռուսաստանի դեմ հայտարարություն, որովհետև «Իսկանդերը» համարվում է Ռուսաստանի Դաշնության համար հպարտություն և այդ զենքին թերագնահատել և կասկածի տակ դնել զենքի կրակելու և հրթիռը չպայթելու հանգամանքը` դա արդեն կարելի է ասել միջազգային սկանդալ է և Ռուսաստանի համար դա բավականին խնդրահարույց է։ Այնպես որ ես այս հայտարարությունը նախ և առաջ անտեղի եմ համարում և ոչ պրոֆեսիոնալ։

—Պպաշտպանության նախարարն ասել է, որ Գյումրու ռուսական ռազմաբազայի մի մասը Հայաստանի արևելք կտեղափոխվի։ Ի՞նչ վիճակում է մեր անվտանգության համակարգը, բանակի զարգացման ուղղությամբ կարծես քայլեր չենք տեսնում։

— Ընդհանրապես պատերազմից հետո նվիրյալները փորձում են բանակում որևէ բան փոխել, որևէ բանի հասնել, որևէ բան վերականգնել, բայց ցավոք սրտի իշխանությունը տարված է ներքին քաղաքական խաղիկներով և փոխանակ ուշադրություն դարձնի բանակին, թողել են բանակը նվիրյալների վրա, տվյալ դեպքում զինվորականների և ընդհանրապես իրենց գործին նվիրված մարդկանց վրա։ Իսկ ինչ վերաբերվում է ռազմաբազային, ապա պետք է ասեմ, որ դեֆակտո այդ ռազմաբազան կա, գոյություն ունի Սյունիքի մարզում պատերազմի օրերից սկսած և բոլորս էլ գիտենք, որ Սյունիքում տեղակայված ռուսական զորքը որտեղ է տեղակայվելու, նույնիսկ դրոշ էին բարձրացրել, դրա կողքով անցել են ադրբեջանցիները և ոչ մի կրակոց չի եղել։ Այնպես որ այսօր մենք անվանում տանք կամ ինչ անենք դա կլինի փաստերի արձանագրում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular