ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախողված մարդիկ պետք է գնան․ Հունան Պողոսյանը՝ Փաշինյանի հեռացման մասին. Hraparak.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական տված Հունան Պողոսյանին այսօր հանդիպել է hraparak.am-ի թղթակիցը Տերյան փողոցում՝ դեպի Ազատության հրապարակ քայլելիս։ Նրան հարցրել է՝ ի՞նչ կարծիքի է ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ես հանրային համերաշխության կոչ եմ անում, եւ ձախողված մարդիկ պետք է գնան»,-ասաց Պողոսյանը։

-Նիկոլ Փաշինյանը ձախողվա՞ծ է։

-Ես չեմ կարծում՝ որեւէ մեկը կա, որ մտածում է՝ մեր կառավարությւոնը չի ձախողվել։

-Դուք ինչո՞ւ հրաժարական տվեցիք մարզպետի պաշտոնից։

-Ես դրա մասին խոսել եմ, հրաժարական տվեցի նախ՝ որպես գեներալ, հետո արդեն՝ որպես պաշտոնյա,որովհետեւ հայրենիքի սահմաններն ինձ մոտ մետրերով կամ սանտիմետրերով չեն չափվում։ Ես գիտեմ՝ ինչ է հայրենիքը, ժամանակին ինքս մասնակցել եմ հայրենիքի պաշտպանությանը, սահմանների պաշտպանությանը, քիչ թե շատ արած ունեմ մեր երկրի համար, եւ ցավով տեսա այն ամենը, ինչ կատարվեց։

-Դուք տեսաք այսօր զինվորականների, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տարածած հայտարարությւոնը, Դուք միանո՞ւմ եք այդ հայտարարությանը՝ որպես գեներալ։

-Իհարկե միանում եմ, ավելին ասեմ, ոչ թե միանում եմ, այլ ցանկացած նման ողջամիտ հայտարարություն, երկրի ներկայով ու ապագայով մտահոգ մարդկանց կարծիքը, կոնկրետ մտահոգություն է։ Էդ տեքստի մեջ, որը շատ հակիրճ էր, մեծ խորություն կար երկրի ապագայով մտահոգ մարդկանց կողմից։

-Նիկոլ Փաշինյանը դրան արձագանքել է՝ ասելով, որ սա զինված հեղաշրջման փորձ է։

-Իրավական գնահատականներ չեմ ուզում տալ, կարող եք հարցնել ամենասկսնակ իրավաբանից, վերջացնել ամենալուրջ իրավաբանով, կտեսնեք՝ բոլորի պատասխանը նույնն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular