ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղում «Իսկանդերներ» չեն կիրառվել. ՌԴ ՊՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ «Իսկանդեր» համակարգերը չեն կիրառվել: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 

«ՌԴ ՊՆ-ն տարակուսանքով և զարմանքով ծանոթացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին` այն մասին, որ ԼՂ-ում հայկական ԶՈւ կողմից օգտագործված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով: Մեր ունեցած օբյեկտիվ և վստահելի տեղեկությունների համաձայն, այդ թվում` օբյեկտիվ վերահսկման համակարգի կողմից ապացուցված, ԼՂ հակամարտության ընթացքում այս տեսակի հրթիռային որևէ համակարգ չի կիրառվել: «Իսկանդեր» հրթիռների հայկական ամբողջ զինամթերքը պահեստներում է: Ըստ ամենայնի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի հետևանքով էլ նա ոչ ճիշտ տեղեկություն է հաղորդել: «Իսկանդեր»-ը փորձարկվել և բազմիցս արդյունավետորեն կիրառվել է Սիրիայում` միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ: Սա մեզ հիմք է տալիս՝ ենթադրելու, որ այն աշխարհում իր տեսակի մեջ լավագույնն է, և դա ընդունում են բոլորը»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular