ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհամապատասխանություն Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի պաշտոնական հաղորդագրություններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազանգի մասին երկու երկրների ղեկավարների կայքերում տեղադրված մամուլի հաղորդակգրություններում նկատվել է ակնհայտ անհամապատասխանություն:

Բանն այն է, որ ՀՀ վարչապետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված է հետեւյալ արտահայտությունը՝  «նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին եւ հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ», ինչը բացակայում է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում:

Այսպիսով կարելի է ենթադրել, որ նման միտք առհասարակ չի հնչել ՌԴ նախագահի կողմից, եւ սա հերթական գովազդային քայլն է ՀՀ փաստացի իշխանությունների կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular