ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոալիցիան Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի ավելի քան 120 զինյալի է ոչնչացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները 2014 թվականից ի վեր Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 120 առաջնորդի է ոչնչացրել: Այս մասին հաղորդել է Մերձավոր Արեւելքում ամերիկյան հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորրենը:

«2014 թվականից ի վեր մենք հարվածներ ենք հասցրել եւ ԻՊ-ի ցանցի ավելի քան 120 առաջնորդի ենք ոչնչացրել»,- Բաղդադից կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Ուորրենը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա պարզաբանել է, որ նրանց թվում են ինչպես ահաբեկչությունների անմիջական կազմակերպիչներ, այնպես էլ դրանց ծրագրմամբ եւ ֆինանսավորմամբ զբաղվող ու նոր զինյալների հավաքագրող ահաբեկիչներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular