ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ԶՈՒ-ն տրամադրի ապացույցներ, Գլխավոր դատախազը պարտավոր է քրգործ հարուցել դավաճանի նկատմամբ. Արփինե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳՇ-ի հայտարարության մեջ որպես այդպիսին ապացուցողական բազա չկա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Այսինքն՝ դա հայտարարություն է, որի ներքո արդեն կարելի է տեսնել Զինված ուժերի շտաբի եւ հրամկազմի պատրաստակամությունը՝ տրամադրել այդ ապացույցները։ Այդ դեպքում այո, Գլխավոր դատախազը պարտավոր է օրենքով սահմանված միջոցառումներ ձեռնարկել եւ քրեական գործ հարուցել Հայաստանի պատմության տիեզերական մասշտաբի դավաճանի նկատմամբ»,- նշեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե ինքը թույլ չի տա բանակը դուրս գա ժողովրդի դեմ, Հովհաննիսյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը միշտ խոսում է, միշտ սպառնում է, միշտ ստում է ու միշտ մանիպուլյացնում է։ Հաճախ ասում է բաներ, որոնք ինքը չի կարող անել, այլեւ իրավունք չունի անել։ Նա թույլ տալու կամ թույլ չտալու պոտենցիալ չունի։ Ես ասացի, որ առանց բանակի վարչապետն անգլուխ ձիավոր է։ Որպես իրավաբան եմ ասում, որ այդ հայտարարության մեջ զինված հեղաշրջման անգամ նշույլ չկար։ Հետեւաբար վարչապետը շատ զգույշ պետք է լինի իր հայտարարություններում, քանզի կարող է ստացվել, որ օրենքից դուրս հայտնվեն ոչ թե Զինված ուժերը, այլ հենց ինքը»։

Հարցին՝ ի՞նչ տեղի կունենա, եթե Հանրապետության նախագահը չստորագրի Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված Օնիկ Գասպարյանի հրաժարականի միջնորդությունը, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կա հանգուցալուծման երկու ուղի.

«Եթե Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետում չի ստորագրում եւ ոչ մի գործողություն չի անում, ապա Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով կհամարվի ազատված։ Ըստ Սահմանադրության կա երկրորդ տարբերակը, որ եթե նախագահն իր  դիտարկումներով վերադարձնի առաջարկությունը տվող անձին՝ վարչապետին, եւ նշի իր դիտարկումները, իսկ այնտեղ հակասահմանադրականության հստակ դրսեւորումներ կան, վարչապետն էլ այն կարող է հետ ուղարկել, այդ դեպքում նախագահն ունի 2 տարբերակ՝ կամ ստորագրում է կամ ուղարկում ՍԴ։ Քանի որ ես վստահաբար ասում եմ, որ դա Սահմանադրությանը հակասող որոշում է, ապա Արմեն Սարգսյանը պիտի հետ ուղարկի այդ միջնորդությունը, հետ գալու դեպքում ուղարկի Սահմանադրական դատարան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular