ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի 19-ին նշվում է զուգարանի համաշխարհային օրը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Նոյեմբերի 19-ին նշվում է զուգարանի համաշխարհային օրը (World Toilet Day)՝ աշխարհի ամենաօրիգինալ տոներից մեկը։ Այդ կապակցությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հղած ուղերձում ասվում է, որ մաքուր զուգարանների բացակայությունը ոչ միայն հղի է ինֆեկցիոն հիվանդությունների, այլ  նաեւ աշխատանքի արտադրողականության անկման վտանգով։ Մահացության դեպքերի 17 տոկոսի պատճառը աշխատավայրում զուգարանից ինֆեկցիոն հիվանդություններ ձեռք բերելն է։

Բան Կի Մունի ուղերձում նշվում է, որ աշխարհում 2.4 մլրդ մարդ հնարավորություն չունի բնական կարիքները հոգալ առանձնացված վայրում, քանի որ չունի զուգարան: Սա աղետալի հետեւանքներ ունի մարդկության առողջության, արժանապատվության ու անվտանգության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի վրա:


2002 թվականի նոյեմբերի 19-ին միջազգային հանրությունն առաջին անգամ նշել է զուգարանի միջազգային օրը: Նոյեմբերի 19-ը զուգարանի միջազգային օր է հռչակվել 2001 թվականին՝ Սինգապուրում զուգարանների խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular