ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե բանակն ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ․ Վազգեն Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի երկրորդ հենարանը, որը դեռ կա, ոստիկանությունն է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղարմյան պողոտայում երթից առաջ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Բանակը հեշտությամբ կենթարկվի՞, որ իր ղեկավարին հանում են։ Ոչ, բանակը կընդվզի, ես կոչ եմ անում, որ ընդվզի։ Ոնց կարող է բանակը ենթարկվի երեկ չէ առաջին օրվա թղթակիցին՝ ոչնչից չհասկացող: Մենք բանակի հետ ենք, մինչև վերջ պաշտպանելու ենք մեր բանակին, բանակը մինչև վերջ պաշտպանելու է մեր ժողովրդին։ 

Նիկոլ Փաշինյանի երկրորդ հենարանը, որը դեռ կա, ոստիկանությունն է։ Եթե բանակն ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ։ Ես ճանաչում եմ ոստիկանության շատ արժանապատիվ սպաների, նրանք բոլորը դեմ են։ Երբեմն վախենում են, որ իրենց աշխատանքից հանեն, ոմանք ինքնուրույն են դուրս գալիս։ Ես պարտավորվում եմ, որ բոլոր նրանց, որոնք քաղաքական պատճառով հեռացվել են աշխատանքից կամ իրենք են հեռացել, կվերականգնվեն աշխատանքի։ Մենք թույլ չենք տա քաղաքական հետապնդումներ»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular