ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլսարի հարցը քաղաքականացնելը հակապետական գործունեություն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Ամուլսարը շահագործելու հավանականությունը մեծ է։ Կառավարությունը, ըստ էության, արդեն հստակ որոշում ունի, և այս թեմայով 1or.am կայքը զրուցել է բնապահպան Գեղամ Օհանյանի հետ պարզելու համար, թե ինչ հակազդեցություն կառաջացնի հանքի հնարավոր շահագործումը։

- Պարոն Օհանյան, ինչպիսի՞ հակազդեցություն կառաջացնի հանքի հնարավոր շահագործումը, կվերսկսվե՞ն ակցիաները։

— Ոչ միայն ակցիաները կվերսկսվեն, այլ նաև այլ գործողություններ կփորձենք իրականացնել, համառել, որ կարողանանք սարը պահել սար։ Ուզում եմ հատկապես շեշտել, որ Ամուլսարի հարցը քաղաքականացնելը մենք համարում ենք հակապետական գործունեություն ու անկախ օրվա իշխանությունից ցանկացած դեպքում մեր նախաձեռնությունը հանդես է գալու ակտիվ բոյկոտով ու բնության պաշտպանության  կոչերով։

- Վարչապետը նաև ասում է, որ ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։ Կա՞ այլընտրանք։

—  Բնականաբար այլընտրանք կա, ես չգիտեմ՝ մեր վարչապետը ի՞նչ մտքեր է արտահայտում և շատ հաճախ ոչ ադեկվատ ելույթներ է ունենում ու իրեն վաղուց արդեն չեմ էլ լսում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular