ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՌԻԱ Նովոստի»-ն ՀՀ ՊՆ-ից պարզաբանում է ստացել Երևանի վրայով ռազմական ավիացիայի թռիչքների առնչությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի վրայով ռազմական ավիացիայի թռիչքները ծրագրային են, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

Պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի այն հարցին, թե արդյոք թռիչքները պլանավորված էին, Ալթունյանն ասել է. «Այո, իհարկե»:

Նախօրեին և այսօր Երևանի վրայով թռչել են ռազմական ինքնաթիռներ, այդ թվում նաև` մայրաքաղաքի կենտրոնում բողոքի ակցիայի իրականացման ժամանակ:

Գործակալությունը հիշեցնում է, որ Երևանում հերթական քաղաքական ճգնաժամը ծագել է Փաշինյանի ՝ ռուսական «Իսկանդեր» համակարգերի մասին անզգույշ խոսքերից հետո: Հայաստանի Գլխավոր շտաբի պետի տեղակալը, ծիծաղել է ռուսական զենքի մասին Փաշինյանի ասածի վրա, ինչի համար նա ազատվել է աշխատանքից: Հինգշաբթի առավոտյան Հայաստանի զինված ուժերը հայտարարություն են տարածել ՝ պահանջելով անձամբ Փաշինյանի հրաժարականը: Փաշինյանը սա համարել է հեղաշրջման փորձ և կոչ արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը բարիկադներ է կառուցել և ճամբարային տարածք տեղադրել խորհրդարանի մոտ, նրանք իշխանությունների հետ բանակցելու տրամադրություն չունեն և պահանջում են Փաշինյանի հրաժարականը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular