ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պետք է որոշի, թե ինչ քաղաքականություն է վարում Արցախի հարցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում․ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կվորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջնակետը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

- Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը առաջիկայում ի՞նչ քայլեր պետք է անի։

— Ես կարծում եմ, որ ԱԳ նախարարը ճիշտ հայտարարություն է արել և ես կիսում եմ այդ հայտարարությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը պետք է որոշի, թե ինչ քաղաքականություն է վարում Արցախի հարցով և երբ կվորոշի այդ քաղաքականությունը դրանից հետո արդեն կսկսի միջազգային ինչ-որ գործընթացներ, բայց քանի որ Հայաստանի ղեկավարությունը որևէ քաղաքականություն չի որդեգրել և որևէ հասկանալի տեսակետ չի հայտնել (խոսքը գործող կառավարության մասին է), ապա այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ բանակցություններ պետք է վարի։ Դրա համար պետք է առաջին հերթին կառավարություն ունենանք, որը հանրային վստահություն կունենա և որը կորդեգրի այդ քաղաքականությունը։

- Վարչապետը իր վերջին հարցազրույցում պատասխանել էր Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ եթե ինքը լիներ վարչապետ մենք պարտություն չէինք կրի։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է, որ դա չենք կարող ապացուցել, քանի որ ցանկացած ոք դա կարող է ասել, և եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա ։ Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այս հայտարարությունը։

— Ես ընդհանրապես այդ մարդու հայտարարությունները չեմ մեկնաբանում և իր հարցազրույցը չեմ էլ դիտել, քանի որ իրեն լուրջ մարդ չեմ համարում և իր կարծիքները չեմ քննարկում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular