ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաբածներդ ու դրանց մասին էմոցիաները շատ ավելի թարմ են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան գրառումը Հավատալով ներուժիդ ժողովրդին խոստումներ կտաս ու կգաս իշխանության։ Առաջին հանրահավաքիդ բոլորը կգան։ Կասես, որ Ազգային Ժողովն է խանգարում զարգացմանն ու ժողովրդի պահանջով կցրվի Ազգային Ժողովը։ Հետո հաջորդ հանրահավաքին ավելի քիչ մարդ կգա ու դու կասես, որ Հրայր Թովմասյանն է խանգարում զարգացմանն ու ժողովուրդը կպահանջի Հրայր Թովմասյանը հեռանա։ Ու երբ երկրում ռազմական հեղաշրջման փորձ լինի ու դու ժողովրդին հրավիրես Հանրապետության հրապարակ, ապա մարդ չի գա, քանի որ բոլորին արդեն խաբել ես։ Ուզեցար լավն անել, բայց չկարողացար ու չփորձեցիր սովորել։


Չեն գա, բայց ներքուստ կիմանան, որ քո այլընտրանքը քեզանից վատն է։ Բայց միևնույն է չեն գա, քանի որ քո խաբածներդ ու դրանց մասին էմոցիաները շատ ավելի թարմ են։   Ամենակարևոր լուրերը Հայաստանից

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular