ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի քաղաքական ճգնաժամում հայտնվել է «Ադրբեջանի ձեռքը». Ալիևը Փաշինյանի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
akcent.site-ն գրում է, որ «Հայաստանը երբեք այսպիսի ողբալի իրավիճակում չի եղել», - այսօր Ղարաբաղյան պատերազմում զոհված հաշմանդամների և զինվորականների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
 
«Այնտեղ՝ Հայաստանում, ճգնաժամ է, ամեն օր բախումներ են տեղի ունենում, ձերբակալություններ, ժողովրդավարության հիմքերը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են», - քննադատել է Ալիևը Հայաստանի ղեկավարությանը:
 
Ավելին, Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում Հայաստանի մարտական կորուստները Ադրբեջանի կորուստներից գրեթե երկու անգամ ավել է: Նախագահի խոսքով` Հայաստանը կորցրել է առնվազն 6-7 հազար զինծառայող: Չնայած դա ուղղակիորեն հակասում է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացված հաշվարկներին:
 
Նման սադրիչ հայտարարությունները, ըստ երևույթին, ընտրվել են ոչ պատահական: Ներկայումս Հայաստանում սրվել է ներքաղաքական ճգնաժամը, որն սկսվել է ղարաբաղյան պատերազմում Արցախի տարածքի մի մասի կորստով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմում կորուստների համար մասնակի մեղավոր է ճանաչել Ռուսաստանին, ենթադրաբար, ռուսական «Իսկանդեր» զենիթահրթիռային համակարգերը, որոնք չեն գործել:
 
Փաշինյանի դեմ բողոքի ցույցերը Երևանում շարունակվում են նոյեմբերի կեսերից, հասարակական կարգը խախտելու համար բերման է ենթարկվել գրեթե 1500 մարդ: Ձերբակալություններից հետո նրանք բոլորը ազատ են արձակվել: Ըստ ամենայնի, Ալիևը խոսում էր այդ «ձերբակալությունների» մասին, չնայած հենց Ադրբեջանում, ըստ իրավապաշտպանների գնահատականների` ավելի քան 100 մարդ մնում է քաղբանտարկյալների ցուցակում:
 
Փաշինյանի հրաժարականը պահանջում են «Հայրենիքի փրկության շարժումը», մի քանի նախկին ու ներկա նախագահները, հայ զինվորականները, հայոց պատրիարք Գարեգին Երկրորդը և այլն և առավել ևս զարմանալի է այդ քննադատողների շարքում տեսնել Ադրբեջանի ղեկավարին:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular