ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթված է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում շատ բուռն քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում:  Ընդդիմությունը հանրահավաք է անում, զինված ուժերի գլխավոր շտաբը վարչապետի հրաժարականն է պահանջում ինչին ի պատասխան Հայաստանի վարչապետը հանրահավաք է կազմակերպել և կրկին փողոց դուրս եկել` այս անգամ գլխավոր շտաբի պահանջը որակելով որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Վարչապետ Նիկոլ  Փաշինյանը նաև հայտարարել է, որ վերջ է դնում թավիշին, և խոսել է  ձերբակալությունների մասին: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ։  

- Պարոն Մանասյան, դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն ու հնչած կոչերը։

— Նա ձեռբակալությունների մասին խոսելու իրավունք չունի, որովհետև առայժմ ընդդիմությունը կամ այն ուժերը, որոնք իրենց ընդդիմություն են համարում, գործում են իրավունքի սահմաններում, սահմանադրությամբ իրենց տրված իրավունքների  սահմաններում և վարչապետի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ինքը չի տիրապետում իրադրությանը, իրավիճակին և այն բանին, թե ինչ իրավունք ունի քաղաքացին։

- Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից վարչապետի հրաժարականի վերաբերյալ պահանջին հաջորդեց Նիկոլ Փաշինյանը այն կոչը, որ ժողովուրդը դուրս գա փողոց և իրեն աջակցի։ Վարչապետն հաջողվեց լցնել Հանրապետության հրապարակը։ Ինչի՞ մասին է սա խոսում և արդյո՞ք վարչապետը այս փուլում պետք է հանրահավաքի կոչով հանդես գար։

— Գիտեք նրա գործը հասարակությանը պառակտելն է և ինքը իր անձով է անցնում պառակտման գիծը և իրեն հաջողվում է հանել մարդկանց հրապարակ և ինչպես տեսանք այդ թիվը հալվում է անընդհատ մաշվում է, բայց ինքը փորձում է այդ իրավիճակից վարչական ռեսուրսներ օգտագործել և նրանց, ովքեր վախենում են աշխատանքից զրկվել և պետական մարմիններում են աշխատում փորձում է նրանց օգնությամբ  զանգված ձևավորել, և օգտվում է նաև 2018 թվականի էնֆորիայում գտնվող մարդկանց զանգվածից, ովքեր դեռ հավատում են իր խոսքերին, այդ կեղծ պաթոսին հավատում են, բայց այդ շարքերը գնալով հալվում են և փաստորեն, վեր են ածվում ժողովրդի ընդդիմության, ոչ թե ժողովուրդն է, որ դուրս է գալիս փողոց, որ պահանջի նրա հրաժարականը և իր հրաժարականն են պահանջում հասարակական բազմաթիվ կազմակերպություններ՝ կրթական, գիտական մտավորականներ, արդեն միացավ նաև գլխավոր շտաբը, և այս ամենը ցույց է տալիս, որ իր գործողությունները ապօրինի են։ Եվ չի բացառվում, որ մոտակա օրերին կարող ենք արդեն խոսել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթված է, որովհետև բոլոր այդ մեծ զանգվածի նշանակալից մասը, որոնք իրեն ձայն են տվել, արդեն ընդդիմության մեջ են։

- Վարչապետը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը հեղաշրջման փորձ որակեց։ Ըստ ձեզ, դա իսկապես հեղաշրջման փո՞րձ էր։

— Բոլոր իրավաբանները միաբերան ասում են, որ այդտեղ հեղաշրջման փորձ չկար, այդ մասին նաև Միացյալ Նահանգներից են հայտարարում։ Այդ հեղաշրջման վերաբերյալ թեմայի շրջանակներում պարզվեց, որ իր օգնականները, իր զինակիցները Թուրքիան ու Ադրբեջանն են։ Աշխարհում բազմաթիվ զինվորական հեղաշրջման փորձեր են եղել և դրանից աշխարհը չի քանդվել դա մեկ, իսկ հետո եթե ժողովրդի կողմից հստակ հայտարարվի և ապացուցվի միջազգային հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմից զավթված է իշխանությունը  ապա այդ դեպքում բոլոր քայլերն են դառնում իրավաչափ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular