ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիներին վերադարձնելու գործը գտնվում է քննության փուլում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի Նախագահ Իհլամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է Հայաստանի բոլոր գերիներին, իսկ նրանք, ովքեր չեն վերադարձվել ոչ թե ռազմագերի են այլ հանցագործներ, դիվերսանտներ ու ահաբեկիչներ են։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ։

Հարցին թե հայկական կողմը ի՞նչ քայլեր պետք է անի մյուս ռազմագերիներին վերադարձնելու համար Սիրանուշ Սահակյանը պատասխանել է․

«Իրավական ճանապարհով պետք է փորձենք, որովհետև եթե քաղաքական, դիվանագիտական ուղիներով կա տապալում և կտրուկ մերժողականություն է դրսևորում Ադրբեջանը, միակ շրջանցման եղանակը դա մեծ կառույցների, գերտերությունների ներգրավմամբ քաղաքական ճնշում բանեցնելն է և իրավիճակը փոխելը և երկրորդը իրավական ճանապարհը։ Այս առումով գործերը գտնվում են քննության փուլում՝ Եվրոպական դատարանում և Եվրոպական դատարանը վերահսկողություն իրականացնելու է, այսինքն Ադրբեջանի գնահատականը, որ այդ անձինք ռազմագերիներ չեն, այլ հանցագործներ են, վերջնական չէ և ենթակա է վերանայման դատական ատյանի կողմից և դատական ատյանն է վերջնարդյունքում կանխորոշելու կարգավիճակը։ Այս տեսանկյունից ես չեմ կարծում, որ խնդիրը փակուղային է, պարզապես իրավական գործընթացները երկարատև են, ուստի, եթե այդ սպառնալիքը կյանքի կոչվի տևական ժամանակով այս խնդիրը կհետաձգվի։ Այսինքն վերադարձը, հայրենադարձությունը մեր ռազմագերիների տևական ժամանակով կձգվի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular