ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլի» պատգամավորները պետք է գան աշխատանքի եւ վերացնեն ռազմական դրությունը. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք հույս ու վստահություն ունենք, որ նախագահը կներկայացնի առարկություն եւ հետ կուղարկի կառավարություն, որովհետեւ սա հստակ հակասահմանադրական է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե քաղաքական ելույթների չափն անցնեն, ապա կձերբակալենք, Սաղաթելյանն արձագանքեց. «Նախ Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին է տվել։ Հերիք է մեզ սպառնա ձերբակալություններով։ Ինքը թավիշով վարվել է միայն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ։ Մեզ մշտապես փորձել է ճնշել, տեսել եք, բազմաթիվ քրեական գործեր եւ այլն։ Չի կարող, որեւէ բան Նիկոլ Փաշինյանին չի փրկելու»։

Սաղաթելյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը րոպե առ րոպե կորցնում է իր իշխանությունը. «Դա տեսնում եք ինտենսիվ կերպով ամեն օր տեսնում եք՝ որքան մարդ կա եւ որքան մարդ է այստեղ գիշերում։ Որ ասում էր՝ ժողովրդի պահանջ չկա, թող գա ու տեսնի»։

Նա ասաց՝ կան տեղեկություններ, որ Դատախազության, ՔԿ-ի, Ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները. «Այս իմաստով պետական համակարգն ամբողջությամբ քայքայված է»։

Սաղաթելյանը կրկին կոչ արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ միանալու ժողովրդին. «Իրենք իրենց քայլով կարող են փրկել երկիրը եւ փրկվել իրենք եւս։ Պետք է գիտակցեն, գան աշխատանքի։ Այս շենքը միայն պարգեւավճարներ ստանալու համար չէր։ Իրենք պետք է գան Խորհրդարան, վերացնեն ռազմական դրությունը, քննարկեն երկրում ստեղծված վիճակը։ Իրենք իբրեւ քաղաքական մեծամասնություն՝ պատասխանատվություն են կրում այս ամենի համար։ Վստահ եմ, որ կան իրենց մեջ կան գիտակից մարդիկ, որոնք պետք է տուրք չտան իրենց ներսի այն մի քանի հոգուն եւ միանան ժողովրդին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular