ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում իրենց իշխանություն համարողները, պարգև են թուրքական իշխանության համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Թուրքիայի նախագահը։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս ցանկացած հեղաշրջման դեմ և  Հայաստանում ժողովուրդը պետք է փոխի իշխանությունը։ Այս հայտարարությունից հետո ադրբեջանական կողմն է ելույթ ունեցել ասելով, որ Հայաստանը երբեք նման վատ իրավիճակում չի հայտնվել։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է արևելագետ Վարդան Ոսկանյանի հետ։

— Պարոն Ոսկանյան, ի՞նչ նպատակ է հետապնդում թուրքական կողմի այս հայտարարությունը։

— Թուրքական կողմը և մասնավորապես էրդողանական վարչախումբը, ըստ էության լինելով «մահմեդական եղբայրներ» կառույցի թուրքական մասնաճյուղը, պաթոլոգիական վախ ունի զինվորականության հանդեպ և իրենց այդ վախերն ու բարդույթները պրոեկտում են նաև հայաստանյան իրավիճակի վրա։ Բայց սա միակ պատճառը չէ. խնդիրն այն է, որ Հայաստանում մինչ օրս իրենց իշխանություն համարողները, ըստ էության պարգև են թուրքական իշխանության համար, որովհետև խախտվել է տարածաշրջանային ստատուս քվոն, ինչի արդյունքում Թուրքիան հնարավորություն է ստացել մոտելանում իր մոտ հարյուրամյա երազանքի՝ այսպես կոչված, չակերտավոր թուրանին։ Իսկ Հայաստանում իրավիճակի նման պահպանումը, նման կերպով մնալը բխում է թուրքական շահերից։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ կարծես թե այդ հայտարարություններով էրդողանական վարչակազմը փորձում է սադրել նաև Ռուսաստանին, ուղերձ հղելով առ այն, որ Հայաստանի համար իր պայքարում դեռևս ինքը, չակերտավոր ասած, զենքերը վայր չի դրել և մրցակցությունը շարունակելու է։ Կարծում եմ՝ այս երեք հիմնական առանցքները նկատի պետք է ունենանք և այս կարևոր առանձնահատկությունը կուզենայի շեշտել՝ բառամթերքը, որը կիրառում են թուրքական պաշտոնյաները, թե Էրդողանը, թե դրանից առաջ Չավուշօղլուն և Իբրահիմ Կալընը, ըստ էության մեկին մեկ համընկնում են ցավալիորեն այսօր Հայաստանում իրենց իշխանություն համարողների բառամթերքի հետ։

— Ադրբեջանի կողմից էլ կան մեր ներքաղաքական կյանքի մասին հայտարարություններ։ Ինչ եք կարծում, այս քայլով նրանք ավելի են ուզո՞ւմ սրել ներքաղաքական իրավիճակը։

— Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս անհանգիստ իրավիճակ է, որը պայմանավորված է Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախմբի ղեկավարի հրաժարական չտալով, և այս պարագայում այս մոտեցումները, որը ունի ընդհանրապես Հայաստանի վարչախումբը մեր պետության ապագայի նկատմամբ և նաև ներկայի նկատմամբ, Ադրբեջանի համար ձեռնտու տարբերակ է և նրանք կուզենային, որ այս իրավիճակը պահպանվի և եթե հաշվի առնենք Բաքվի բռնապետի մեկ այլ հայտարարությունն, ավելի ճիշտ զարմանքն առ այն, որ հայկական բանակը վերականգնվում է և փորձեր են կատարվում բանակը վերականգնելու և վերազինելու, ակնհայտ է, որ վախերը, պայմանավորված այն բանով, որ Հայաստանը ոտքի կարող է կանգնել և զինված ուժերը կարող են ոտքի կանգնել և ռևանշի ձգտումներ ունենալ և նաև մեր պետությունը, բնականաբար վերականգնվելուց և վերակառուցվելուց հետո խիստ անհանգստացնում է Բաքվի բռնապետին, որը իր բնակչությանը հայտարարում է, որ բոլոր խնդիրները լուծել է և իրականում ամենևին այդպես չէ, և Ադրբեջանում հատկապես Բաքվի բռնապետի մոտ և նրա վարչախմբի շրջանում այդ վախերը պահպանվում են, և ես կասեի, նրանք նույնիսկ սարսափում են հայկական վերանվաճման հեռանկարից։

— Ինչպե՞ս եք տեսնում այս ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը։

— Կարծում եմ, որ ներքաղաքական ճգնաժամը ունի մեկ հանգուցալուծում՝ անձը, որի հրաժարականն են պահանջում Հայաստանի ինստիտուտների զգալի մասը, այդ թվում կաթողիկոսը, կրթական, գիտական, մտավորական շրջանակները, այժմ նաև բանակը, պետք է հրաժարական տա, հնարավորություն ստեղծելով Հայաստանում ճգնաժամային իրավիճակի դիրքերն ապահովելու համար և որևէ այլ ելք, քան կոնկրետ անձի հրաժարականը, չի կարող ապահովել երկարաժամկետ զարգացումներ պետության համար։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular