ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվս 13 օր երկիրը մնում է պատային վիճակի մեջ»․ Էդմոն Մարուքյանն ամփոփել է փետրվարի 27-ը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 13 օրերին մեր երկիրը շարունակելու է մնալ պատային վիճակում։ Այս կարծիքին է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Facebook-ի իր էջում նա գրառում է կատարել՝ ամփոփելով ստեղծված իրավիճակը։

Մարուքյանը վստահ է, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմելու է Սահմանադրական դատարան՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկության վերաբերյալ։ Սա, ըստ նրա, ակնհայտ է, քանի որ նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տեսնում է խնդիր` կապված Սահմանադրության հետ։ Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունն օգտագործելու համար նախագահն ունի եռօրյա ժամկետ։

Սահմանադրական դատարանը գործը պետք է քննի նախագահի դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։

«Ստացվում է, որ երկիրը ևս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ, որտեղ գլխավոր դերակատարը` վարչապետը, որևէ լայնախոհ, պատասխանատու և պետականամետ քայլ չի կատարում առանց այն էլ պրկված մթնոլորտը լիցքաթափելու եւ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար»,- գրում է Մարուքյանը։

Նա շեշտում է, որ երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետևանքներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular