ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի տասը տոկոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
versia.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրական քննադատությամբ է հանդես եկել ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի հասցեին: Քաղաքական գործիչը դրանք անվանել է 1980-ականների զենք և հայտարարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում հրթիռների օգտագործման ժամանակ դրանց 10%-ով պայթելու մասին: Հատկանշական է, որ լրագրողների հետ շփման ընթացքում շատ քիչ ժամանակ է տրամադրվել այդ թեմայի քննարկմանը, բայց դա բավական է եղել, որ Փաշինյանը բարձրաձայնի այնպիսի տեղեկատվություն, որը ցնցել է ոչ միայն լրագրողներին, այլ նաև Հայաստանի ՊՆ-ին, որը հետագայում հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունը: Սկզբունքորեն, Փաշինյանի կողմից նման հայտարարություններն անակնկալ չեն, նախկինում ևս այդ քաղաքական գործիչը իր դժգոհությունն էր հայտնել Ռուսաստանի ՀՕՊ համակարգերից և բողոքել «չգործող ՌԷԲ համակարգերից»: Փաշինյանի հենց այն հայտարարությունը, որ «Իսկանդերը» շատ հնացած է, հիմնովին սխալ է, քանի որ այն շահագործման են հանձնել 2000-ականներին: Ինչ վերաբերում է արկերի 10%-ով պայթելուն, ապա ցանկացած մեղադրանք պետք է հիմնված լինի անհերքելի և ստուգված փաստերի վրա, հակառակ դեպքում դրանք վեր են ածվում անհիմն ձայնային հաղորդագրության:
 
Ըստ Gazeta.ru-ի ռազմական մեկնաբան` պահեստազորի գնդապետ Միխայիլ Խոդարենկոյի, Փաշինյանը պետք է իր մեղադրական խոսքերը ուղեկցեր կոնկրետ տվյալներով՝ քանի հրթիռի արձակում է եղել և քանի թիրախ է խոցվել: Միևնույն ժամանակ, հայկական կողմը խոսում է հակամարտության ընթացքում «Իսկանդերների» օգտագործման մասին, բայց միևնույն ժամանակ չի նշում, թե որ ուղղությամբ է այն օգտագործվել: Փորձագետը բացատրել է նաև հրթիռի գործարկման սկզբունքը:
 
«Եթե հրթիռը սարքին վիճակում է ապա մարտագլխիկը պայթում է, ինչպես ասում են, ամբողջությամբ: Կամ ընդհանրապես չի պայթում, այսինքն մեկնարկը համարվում է անհաջող: Հնարավոր է նաև, որ լինի համալիրի անգրագետ շահագործման տարր, որը ևս չի կարելի բացառել: Բայց այդ ամենը պետք է տեղում պարզվի: Եթե պատերազմը պարտված է, ապա, իհարկե, մեղավոր են բոլորը, բացառությամբ գերագույն գլխավոր հրամանատարը՝ առնվազը նման տպավորություն է ստեղծվում», - ասել է նա:
 
Ռազմական փորձագետ, Ռուսաստանի հրթիռահրետանային ակադեմիայի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Սիվկովը նույնպես փորձել է հասկանալ Փաշինյանի նշած 10% -ի իմաստը:
 
«Կարելի է ենթադրել, որ Հայաստանը արձակել է առնվազն 10 հրթիռ, որից միայն մեկն է պայթել, բայց Ադրբեջանը արձանագրել է տակտիկական հրթիռների բոլոր արձակումները, և չի հաղորդել «Իսկանդեր»-ի օգտագործման փաստ»,- ասել է նա:
 
 
Ըստ «Արսենալ օտեչեստվո» ամսագրի գլխավոր խմբագիր պահեստազորի գնդապետ Վիկտոր Մուրախովսկու` Փաշինյանի ասած հիմարությունը ոչ այլ ինչ է, քան «ռազմական տեխնիկայի մասին խելոք բան ասելու փորձ», և նրա խոսքերը պետք է գնահատել որպես փորձ «սեփական ոչ կոմպետենտությանից սլաքները իբր զենքի անորակ լինելուն ուղղելուն»:
 
Փաշինյանի ասածը գնահատել են նաև Ռուսաստանի Պետդումայում: Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը բացարձակ սուտ է համարել Հայաստանի վարչապետի ենթադրաբար անսարք համալիրների մասին խոսքերը: Ըստ նրա` երբ մարդը փորձում է իր փոխարեն գտնել մեղավոր, նա ի վիճակի է դրանում ներգրավել նույնիսկ «Իսկանդեր»-ը: Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինն էլ հայտարարել է երկկողմ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Ավելին, ըստ նրա` Փաշինյանը պարտավոր է ներողություն խնդրել ռուսական կողմից, քանի որ նրա անհիմն հայտարարությունները հարվածում են ռուսական զենքի հեղինակությանը: Շերինը նույնիսկ կասկածում է, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, թե ինչի համար են օգտագործվում «Իսկանդերները: Պետդումայի մեկ այլ պատգամավոր, Ռուսաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև բարեկամության խմբի նախագահ Դմիտրի Սաբլինը մեղադրել է Փաշինյանին անգործունակության մեջ:
 
«Վատ պարողին ոտքերն են խանգարում: Այդ ժողովրդական իմաստությունը լավագույնս է բնութագրում Հայաստանի վարչապետի խոսքերը», - ասել է նա:
 
Չի կարողացել լռել նաև այդ համակարգերի ստեղծողներից մեկը հանդիսացող կոնստրուկտոր Վլադիմիր Կովալևը, որը բազմիցս է ներկա եղել փորձարկումներին և երբեք չի տեսել, որ մարտագլխիկը չպայթի: Ավելին, նա ասել է, որ Փաշինյանը լռել է ամենակարևորի մասին, երբ վատ թիրախավորման արդյունքում մեկ զույգ «Իսկանդեր»-ներ են պայթել Ադրբեջանի ռազմավարական կարևոր նավթագազային օբյեկտների մոտ, Բաքուն անմիջապես հասկացել է, որ անհրաժեշտ է ավարտել պատերազմը:
 
«Պետք է հասկանալ, թե ինչ վիթխարի կորուստներ կունենար Ադրբեջանի տնտեսությունը, նույնիսկ եթե «Իսկանդեր»-ի մարտագլխիկը աշխատեր Փաշինյանի նշած ծիծաղելի 10% ով ... Բաքվի համար դա ծիծաղելի չէր», - ասել է Կովալևը:
 
 
Խոսելով նման քննադատության համար Փաշինյանի դրդապատճառների մասին՝ շատ փորձագետներ համաձայն են այն մտքի հետ, որ, ամենայն հավանականությամբ, խոսք է գնում մրցակցային ինտրիգների մասին, քանի որ Հայաստանում սպառազինությունների նոր գնումները հեռու չեն:
 
«Կրեմլի հետ վիճելու կամ չվիճելու հարց չկա: Փաշինյանին հիմա պետք է այդ պատերազմում ցանկացած արտաքին մեղավոր, քանի որ նա դե ֆակտո գերագույն գլխավոր հրամանատարն է: Նա վստահ է, որ կարող է իրեն թույլ տալ նման բան, քանի որ Մոսկվան իրեն է համարում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի երաշխավորը: Նա հավատում է, որ ինքը կարող է բացատրել Մոսկվային, որ իր հայտարարությունը ոչ թե արտաքին քաղաքական, այլ ներքաղաքական բնույթ ունի»,- ասել է քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Նովիկովը:
 
Ռուսական «Իսկանդերներին» ուղղված Փաշինյանի մեղադրանքները ևս մեկ անգամ ցույց են տալիս նրա ակնհայտ ոչ պրոֆեսիոնալիզմը և արտաքին գործոնների վրա ուշադրությունը տեղափոխելու մեծ ցանկությունը: Հատկապես հաշվի առնելով Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով շարունակվող բողոքի ցույցերը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular