ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ամեն կերպ պետք է խուսափենք քաղաքացիական բախումներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը ներքաղաքական լարվածության, վարչապետի կողմից հրավիրված հանրահավաքի և ՀՀ նախագահի կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի հետ։

—Պարոն Պետրոսյան,ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Տեսակետ կա, որ եթե բոլոր քաղաքական ուժերն առաջիկա օրերին չնստեն մեկ սեղանի շուրջ, ապա տանուլ ենք տալիս ողջ երկիրը: Ձեր կարծիքով՝ կողմերից ո՛րը պետք է ընդառաջ գնա:

— Այստեղ խնդիրը ընդառաջ գնալը չէ, այլ ռազմավարական մտածելակերպի և ռազմավարական տեսլականի մեջ է խնդիրը։ Ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար գլխավոր և հիմնական պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Հետևաբար ցանկացած նախաձեռնություն առաջին հերթին պետք է լինի իշխանության կողմից։ Մենք իրավիճակի ականատեսն ենք, որտեղ կարծում եմ չկա որևէ մեկը, որ կարող է հակառակը պնդել՝ իշխանությունը փաստացիորեն ունակ չէ պատասխանել այն մարտահրավերներին, որոնք դրված են իր և պետության առջև։ Հետևաբար հիմնական և կարևոր խնդիրը, որը պետք է լինի իշխանությունը պահել ամեն գնո՞վ, թե՞ երկիրը հանել ճգնաժամային իրավիճակից, թե՞ մեզ մոտ առկա է այն մտայնությունը, որ իշխանությունը ապագայում կարող է հանել երկիրը ճգնաժամից, բնականաբար ոչ։ Եթե մենք մեր առջև դնում ենք խնդիր, որտեղ պետք է երկիրը քաղաքական զարգացման խորքային ճգնաժամից դուրս բերենք, պետք է գնան նաև փոխզիջումների։ Փոխզիջում ասելով ինչ նկատի ունեմ, մենք ունեցել ենք մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել այսպես՝ հաղթողը ստանում է ամեն ինչ և նույն իրավիճակը ունենք այս պահին։ Եթե մենք դուրս գանք այս մտածողությունից, որ հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը կորցնում է ամեն ինչ, ապա փոխգործակցությունը և որոշակի զիջումները կամ փոխզիջումները հնարավոր կլինեն։ Սրա համար պետք է ունենալ նաև համապատասխան քաղաքական մշակույթ, որը մենք չունենք և չկարողացանք ունենալ այս երեսուն տարիների ընթացքում։ Իմ պատկերացմամբ իշխանությունը պետք է կարողանա կամք ցուցաբերել և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որ սահմանադրական ճանապարհով լուծի ստեղծված իրավիճակը։ Եվ ոչ միայն ընտրությունների գնա, այլ նաև առաջին հերթին, ըստ իս, կարևոր է, որ վարչապետը, ով այս ամենի գլխավոր և հիմնական պատասխանատուն է, պետք է հրաժարական տա, ոչ թե իշխող թիմը հրաժարական տա, այլ վարչապետը։ Դա առաջին հերթին թույլ կտա, որ հարթել էներգիան հասարակության և քաղաքական ուժերի միջև, որից հետո կլինեն ընտրություններ։ Միայն այս ճանապարհով հնարավոր կլինի խուսափել ինչպես քաղաքացիական բախումներից, այնպես էլ սահմանադրական ճանապարհով գնալ երկրի կայունացմանը և ճգնաժամի հաղթահարմանը։

—Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում մի քանի անգամ հնչեցրեց «վե՛րջ թավիշին» արտահայտությունը և ներողություն խնդրեց քաղաքացիներից՝ համաձայնելով, որ իշխանությունը շատ թավշյա է գործել: Ձեր կարծիքով՝ որքանով 3 տարի անց իշխանությունները կարող են վերջ դնել թավիշին, և որքանով է դա արժանահավատ: Հաշվի առնենք նաև այն, որ այսօր վարչապետը հանրահավաք է հրավիրել հրապարակում, որքանով է ճիշտ այս պահին վարչապետի հանրահավաքը։

— Նախ անդրադառնանք թավիշին։ Ի՞նչ է նշանակում վերջ թավիշին։ Պետության մեջ երբեք չի լինում թավիշ կամ ոչ թավիշ։ Պետությունը կամ գործում է իր օրենքի և իրավունքի շրջանակներում կամ չի գործում։ Վարչապետի ելույթից մենք կարող ենք ենթադրել, որ օրենքները չեն գործում և այլևս պետք է գործեն։ Հակառակ պարագայում ինչ է նշանակում թավիշ։ Կամ կա օրենք, կամ չկա օրենք։ Կամ կա վարք, որը համապատասխանում է օրենքի շրջանակներում, կամ չկա վարք, որը գործում է օրենքի շրջանակներում։ Հետևաբար թավիշը և մնացած այս խոսույթները, այս բառաֆոնդը ուղղակի կարճաժամկետ խնդիրներ են լուծում և մանիպուլիացիոն խնդիրներ ունեն։ Իսկ հիմա հանրահավաք հրավիրելը կարող է լինել մարտի 1-ի պատրվակով կամ այլ պատրվակով, ուղղակիորեն կարող է հանգեցնել քաղաքացիական բախման։ Մենք այս իրավիճակում ամեն կերպ պետք է խուսափենք քաղաքացիական բախումներից, որովհետև հանրահավաքի կազմակերպումը որևէ առումով, որևէ խնդիր պետության առջև ծառացած չի կարող լուծել, այսինքն դա ինչ է նշանակում, ուժի դեմոստրացիա՞ թե՞ աջակցության փաստում կամ լեգիտիմության բարձրացում։ Այդ ժամանակները արդեն անցել են և մենք ունենք իրական խնդիրներ, իրական թշնամիներ, արտաքին թշնամիների մասին է խոսքը, որովհետև մենք ներքին թշնամիներ չունենք, ունենք իրական մարտահրավերներ, որոնք պետք է իրական և ռացիոնալ դաշտում դուրս գանք այս իրավիճակից և այս ճանապարհը ոչ միայն չի տանում խնդրի հանգուցալուծմանը, այլ հակառակը՝ քաղաքացիական բախումների մեծ պոտենցիալ է տալիս, որովհետև եթե մենք գնանք այս ճանապարհով, մենք տանուլ կտանք ուղղակի ամեն ինչ՝ պետություն, պետականություն և մնացածը։

—Վերջին օրերին Արմեն Սարգսյանի դիրքորոշումն ինչպե՞ս եք գնահատում: Բացի այն, որ նախագահը հետ ուղակեց գլխավոր շտաբի պետի ազատման միջնորդությունը նաև վերջին օրերին հանդիպում է բոլոր քաղաքական ուժերի հետ։ Նախագահի այս գործողություններում ինչ-որ մեսիջ կա ուղղված իշխանությանը։

— Գիտեք, առաջին հերթին բոլոր քաղաքական ուժերի հետ այդ հանդիպումը պետք է անց կացներ երկրի վարչապետը և գործող իշխանությունը, որ կարողանային գտնել համարժեք լուծումներ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Սակայն վարչապետի կողմից դա չիրականացվեց։ Եվ հանրահավաքի ժամանակ վարչապետը ասաց, որ մենք պետք է սկսենք բանակցություններ և քննարկություններ, դրանից հետո իշխանության կողմից չեղավ որևէ նախաձեռնություն, որ իրականացվի քննարկում կամ մեկ այլ գործ։ Նախագահը պարզապես պարտավոր է ապահովել սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները ,որի մեջ նաև մտնում է այդ քաղաքական կայունությունը։ Ճիշտ է գրված չի սահմանադրության մեջ, բայց ենթադրում է քաղաքական կայունություն։ Ես կարծում եմ, որ նախագահի քայլերը բավականին ուշացած են թեպետ սա ևս արվում է այն ժամանակ, որ պետության համար որոշակի բարենպաստ իրավիճակ ստեղծել և պետք չի դիտարկել գլխավոր շտաբի այդ ընդիմությունը, երբ սահմանադրականության համար պետք չի դիտարկել բևեռներից որևէ մեկին աջակցություն այլ պետք է հակառակը դիտարկել որ պետական համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկի ՊՆ-ի կամ բանակի կազմաքանդմանը և բարոյալքմանը խոչընդոտող մի գործընթաց։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular