ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրաքվե հոկտեմբերին. Փաշինյանը խոսեց համաժողովրդական Սահմանադրական հանրաքվեի անհրաժեշտության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց է դրել բազմաթիվ թերություններ,ՀՀ վարչապետն այս մասին ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում:

«Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Եվ այդ գործընթացը մենք պետք է իրականացնենք Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ կան հոդվածներ Սահմանադրության մեջ,որոնց փոփոխումը չի ենթադրում համաժողովրդական հանրաքվե և դա կարելի է փոխել ԱԺ-ում քվեարկության միջոցով: «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք պետք է նույն ֆորմատներով՝ կառավարություն, Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության նախագահ, քաղաքական ուժեր, աշխատենք լավարկելու համար այն հոդվածները, որոնք լավարկելու հնարավորություն կա ԱԺ-ում խորհրդակցությունների և քվեարկության արդյունքում: Սա մի աշխատանք է, որ պիտի անենք»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular