Ռուսական կողմը նոր սահմանափակումներ է կիրառում հայերի մուտքի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրևանում գործող Հայ-ռուսական համալսարանի գործունեության մասին համաձայնագրից հրաժարվելը ռուսական կողմի միակ պատժամիջոցը չէ ՀՀ իշխանությունների նկատմամբ։
Ռուսական կողմը նոր քայլեր է սկսել կիրառել ՌԴ աշխատանքի մեկնող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Մասնավորապես, երեք տարով արգելում է մուտքը դեպի Ռուսաստան և հետ է ուղարկում Հայաստան:
1or.am-ի տեղեկություններով առաջիկայում այդ խստացումները կկրեն շարունակական բնույթ և կունենան նաև այլ դրսևորումներ: Մասնավորապես, չի բացառվում, որ առաջիկայում կարգելվեն տրանսֆերները՝ Ռուսաստանից Հայաստան դրամական մուտքերը, ինչպես նաև մի շարք ապրանքատեսակների ներմուծումը Հայաստանից Ռուսաստան:
Սրանով ռուսական կողմը ցույց է տալիս , որ չի պատրաստվում սատարել Հայաստանի գործող իշխանությանը, ավելին, այլևս չի պատրաստվում հանդուրժել նրանց անպատասխանատու վերաբերմունքն ու հայտարարությունները իրենց նկատմամբ և դիմում է գործնական քայլերի:
Արմինե Արամյան