ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՏՀ-ն և Սինգապուրի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբում մայիսի 18-ին ԵՏՀ-ի և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Այս մասին հայտնել են ԵՏՀ լրատվական ծառայությունից: Հանձնաժողովի կողմից հուշագիրը ստորագրել է ինտեգրման և մակրոտնտեսագիտության գծով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, իսկ Սինգապուրի կողմից` առևտրի և արդյունաբերության նախարար Կո Պո Կունը:
«Փոխըմբռնման հուշագրի շրջանակում ենթադրվում է լայն համագործակցություն տնտեսական գործունեության բոլոր ուղղություններով, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Հուշագրի ստորագրումը նոր էջ է բացում մեր հարաբերություններում. դրանք համակարգված կլինեն»,-ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը նշել է, որ ստորագրված փաստաթուղթը կարևոր, դրական քայլ է Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության համատեքստում: Նա հույս է հայտնել, որ այն առևտրի և ներդրումների զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծի:
Փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է համագործակցության լայն հնարավորություններ: Դրա շրջանակում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կկարգավորի ԵՏԿ և Սինգապուրի կառավարության հարաբերությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular