ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Իշխանական պատգամավորները փորձել են իրենցով անել ռազմագերիների մասին նախագիծը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկ փակ նիստում դրական եզրակացություն է տվել «Իմ քայլից» հեռացած պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի շրջանառած հայտարարության նախագծին, որով առաջարկում են դատապարտել գերության մեջ գտնվող զինվորականների ու քաղաքացիականների վերադարձին խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը:

Հեղինակները պնդում են` պահելով գերիներին` Ադրբեջանը քաղաքականացնում է մարդասիրական գործընթացը, ձգձգելով նրանց վերադարձը` խախտում ստանձնած միջազգային պարտավորությունները, ուստի պետք է արժանանա միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների խիստ գնահատականին ու դատապարտմանը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանական պատգամավորները փորձել են այս նախաձեռնությունն իրենցով անել, սակայն հեղինակները չեն համաձայնել։ Բայցեւ չեն կարողացել դեմ գնալ, ինչպես անում են ընդդիմության մյուս նախաձեռնությունների հետ կապված, քանի հասարակությունը չէր հասկանա։

Փաստ է, որ «Իմ քայլի» 80-ից ավելի պատգամավորները, հետպատերազմական խնդիրներով զբաղվելու փոխարեն, լծված են ընդդիմության դեմ պայքարին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular