Հրապարակվել են հայկական ՀՕՊ համակարգերի կողմից ադրբեջանական Ми-17 ուղղաթիռի խոցման կադրերը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾianed.ru-ն գրում է, որ համացանցում տեսանյութ է հրապարակվել խոցված ադրբեջանական Մի-17 ուղղաթիռի կործանման վայրից:
Այդ մասին հայտնել է Avia.pro-ն իր հրապարակման մեջ և նշում է, որ, ամենայն հավանականությամբ, այս դեպքում ղարաբաղյան հակամարտության ժամանակ օգտագործվել է կամ Osa-ի համալիր, կամ Tor-M2E համալիր: Կադրերը ցույց են տալիս, որ հարվածը եղել է հենց օդաչուների խցիկի վրա: Հրապարակման հեղինակը նաև հիշեցնում է, որ մինչ հիմա Բաքուն հրաժարվում է ընդունել իր մարտական ուղղաթիռների կորուստը:
Մեկնաբանելով այդ հաղորդագրությունը` IANED գործակալության ռազմական փորձագետը շեշտում է, որ «ներկայացված տեսանյութը ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում օգտագործված խորհդային և ռուսական զենքի արդյունավետությունը, ըստ առկա տվյալների, հայ զինվորականներին հաջողվել է ոչնչացնել ոչ միայն ուղղաթիռներ, այլ նաև Ան-2 ինքնաթիռներ ու թշնամու անօդաչու թռչող սարքեր, այդ թվում ՝ թուրքական արտադրության, ավելին, պատերազմի երկրորդ փուլում վերջիններից օրական խփվել են տասնյակներով, ուստի առիթ չկա խոսելու թուրքական ԱԹՍ-ների անխոցելիության մասին»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը