ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերման ենթարկվածների հանրահավաքը և "դմփ-դմփ-հու"-ներով անմակարդակ երթը դավաճան Նիկոլի հերթական խայտառակ պարտությունն էր. Գագիկ Համբարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Բերման ենթարկելով էլ Նիկոլին չհաջողվեց լցնել Հանրապետության հրապարակի նույնիսկ կեսը (կեսը)
Մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում իշխանությունների կողմից կազմակերպված հանրահավաքն այնքան մարդաշատ չէր, որքան ծրագրել էին իշխանությունները... Չնայած գործադրած բոլոր ջանքերին և վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահման բազմաթիվ փաստերին, երբ պետական հիմնարկներում և ՏԻՄ-երում աշխատողներից շատերին ուղղակի բերման էին ենթարկում, հիմնականում ավտոբուսներով և միկրոավտոբուսներով տեղափոխում Երևան, իշխանականներին նույնիսկ չհաջողվեց լցնել հրապարակի նույնիսկ կեսը...
 
Նույնիսկ նախկինների օրոք վարչական ռեսուրսի այսպիսի օգտագործում երբևէ չի եղել...
Հանրապետության հրապարակում Նիկոլի հանրահավաքի սկսվելուց հետո, երբ Հ1-ը կրկին անցավ մանիպուլյատիվ և հարմար ռակուրսներից նկարահանումների՝ չներկայացնելով ողջ հրապարակի "պանորաման", արդեն պարզ էր, որ իշխանավորներին չի հաջողվել հրապարակում հավաքել Նիկոլի երազած "գլխաքանակը" ...
 
Իշխանություններին սպասարկող ՀԿ-ներից մեկի տվյալով երեկ հրապարակում եղել է 21-25 հազար մարդ... Եթե նույնիսկ դա այդպես է, ապա խայտառակություն է և դա դավաճան Նիկոլի պարտությունն է...
 
Ամբողջ պետական ապարատը գործի դնելով նույն իշպանություններին սպասարկողները փաստում են, որ Նիկոլը կարողացել է իր միտինգին հիմնականում բերման ենթարկել 21-25 հազար մարդ. Մարիոթ-Արմենիա հյուրանոցի, նախկին ԱԳՆ-ի, փոստի, Աբովյան փողոցին Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծ-Հանրապետության հրապարակ և շատրվանների շուրջբոլորը ԴԱՏԱՐԿ էին...
 
Ի դեպ, իշխանություններին սպասարկող ՀԿ-ն նաև հաշվել էր Բաղրամյան պողոտայում ընդդիմադիրների հանրահավաքի մասնակիցներին, որն արել էր ընդդիմադիրների հանրահավաքը սկսվելուց 19 րոպե անց... Դե հասկանալի է, թե ինչու է այդպես արվել... Լավ կլիներ նույն ՀԿ-ն նաև Նիկոլի միտինգի մասնակիցներին հաշվեր հանրահավաքը սկսվելուց 19 րոպե անց...
 
Հ.Գ. Մարտի 1-ի Նիկոլի հիմնականում բերման ենթարկվածների հանրահավաքը և դրան հաջորդած "դմփ-դմփ-հու"-ներով անմակարդակ երթը դավաճան Նիկոլի հերթական խայտառակ պարտությունն էր...
May be an image of Մեկ կամ ավելի մարդ, people standing, ամբոխ և դրսումը
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular