ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խմբավար Միխայիլ Գոլիկովը օգնել է Արցախի երեխաներին վերադառնալ խաղաղ կյանքին

ՄՇԱԿՈՒՅԹ
planet-today.ru-ն գրում է, որ Ամանորի նախօրեին Լենինգրադի մարզի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Միխայիլ Գոլիկովը մի շարք բարեգործական համերգներով է հանդես եկել Հայաստանում: Այդ մասին գրել է «PolitExpert» քաղաքական ամսագիրը:
 
Գոլիկովը համոզված է, որ պատերազմն ու երեխաներն անհամատեղելի են: Մաեստրոն գնացել է Երևան Ամանորի նախօրեին, և դեկտեմբերի 24-27-ը ընկած ժամանակահատվածում չորս բարեգործական համերգներ է տվել Լեռնային Ղարաբաղից ժամանած երեխաների համար, որոնք նվիրված են եղել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին: Լենինգրադցի խմբավարի ղեկավարությամբ նվագել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, իսկ երգչուհի Կարինա Ադեգամովան պատասխանատու է եղել սոլո մասերի կատարման համար:
 
Դիրիժորը զրուցել է լրագրողների հետ և պատմել, թե ինչպես է որոշել մեկնել ուղևորության և ելույթ ունենալ Արցախի երեխաների համար:
 
«Ես շատ դժվար ժամանակացույց ունեի, բայց երբ իմացա նման նախաձեռնության հնարավորության մասին, առանց հապաղելու հրաժարվեցի բոլոր ծրագրերից. իմ մեջ ամեն ինչ գլխիվայր շրջվում է, երբ մեկ նախադասություն մեջ լսում եմ «երեխաներ» և «պատերազմ» բառերը: Ես տեսա այդ երեխաների դեմքերը համերգներից առաջ և հետո, և կարող եմ ասել, որ կարողացա օգնել նրանց գտնել նոր հույս», - ասել է մաեստրոն:
 
«Ես ուրախ եմ, որ կարողացա գոնե որոշակի ներդրում ունենալ այդ երեխաներին խաղաղ կյանքի վերադարձի գործում: Հուսով եմ, որ 2021 թվականին կկարողանամ կրկին այցելել Հայաստան. դա հրաշալի, արևոտ և հյուրընկալ տեղ է», - ավելացրել է նա:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular