ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Հայաստանում այլևս ոչ մի ընտրություն չի անցկացնելու. Ն. Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանգուցալուծումը արտահերթ ընտրություներն են, բայց այդ արտահերթ ընտրությունները չի կարող և չպիտի անցկացնի տոտալ վարչական ռեսուրս կիրառող մարդը: Այս մասին ասյօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց՝ երեկվա հանրահավաքը չի համարում իրենց ուղղված մարտահրավեր.  «Երեկվա հանրահավաքը ես գնահատում եմ Նիկոլ Փաշինյանի հերթական պարտությունը, որովհետև մի մարդ, ով 2018 թվականին հարուր հազարներ էր փողոց հանում երեկ կարողացավ քերելով, այդ թվում՝ հոգեբուժարաններից, հիվանդանոցներից, դպրոցներից հավաքել ընդամենը 22-23000 մարդ, դա Նիկոլի իշխանության տապալումն է: Փաշինյանն ինչպես վարչական ռեսուրսով մարդկանց բերման ենթարկեց իր հանրահավաքին, այդպես էլ վարչական ռեսուրսով, ահաբեկելով, սպառնալով մարդկանց տանելու է ընտրատեղամաս»:

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող այլևս լինել Հայաստանում ազատ և արդար որևէ գործընթացի կազմակերպիչ. «Կլինի դա ընտրություն, կլինի հանրաքվե, որևէ գործընթացի կազմակերպիչ չի կարող լինել: Ես ձեզ վստահեցնում եմ՝Փաշինյանը Հայաստանում այլևս ոչ մի ընտրություն չի անցկացնելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular