ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԶՈՒ շտաբի պետին պաշտոնանկ անելու առաջարկը հիմնավոր է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանության ներկայացուցիչները տեղեկություն են տարածում, որ առերևույթ հիմքեր կան նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով։ Իսկ առիթն այն է, որ նախագահը չի ստորագրել ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ պարզելու համար, թե արդյոք նման հիմքեր կան։

- Պարոն Սաքունց, ըստ ձեզ նման հիմքեր կա՞ն։

— Տեսեք, մենք հայտարարությունները տարածել ենք և մեր մոտեցումները ներկայացրել ենք։ Մնացած հիմքերի կամ ընթացակարգերի մասին չեմ էլ պատկերացնում, թե ինչ պետք է անել, բայց մեր դիրքորոշումը հստակ է, որ ԶՈՒ շտաբի կողմից նման հայտարարությունը քաղաքական չեզոքության սահմանադրական սկզբունքի խախտում է և այդ հիմքով պաշտոնանկ անելու առաջարկը հիմնավոր է։ Իսկ թե նախագահը այդ առաջարկը չի ընդունում չի համաձայնվում, արդյոք դա կարող է հանդիսանալ իմպիչմենտի հիմք դժվարանում եմ ասել։

- ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հայտարարությունը զինված հեղաշրջման փո՞րձ համարում եք։

— Համարում եմ սահմանադրությամբ սահմանված զինված ուժերի քաղաքական չեզոքություն պահպանելու սկզբունքի խախտում։ Միայն։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular