ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի կարելի երկիրը հասցնել այս իրավիճակին հետո ասել ներողություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը նորից քաղաքական ուժերին կոչ արեց արտահերթ ընտրությունների շուրջ համախմբվել: Վարչապետը նաև խոսեց սահմանադրական փոփոխությունների, սահմանադրական հանրաքվեի մասին՝ որպես ժամկետ նշելով հոկտեմբերը: Այս թեմաների մասին 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

- Պարոն Բաղդասարյան, արդյո՞ք արտահերթ ընտրությունների օրակարգը կարո՞ղ է աշխատող լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը ցույց տվեց իր համակիրների թիվը բազմամարդ հանրահավաքում:

— Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը իսկապես մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացնել, որովհետև նույն հաջողությամբ նա մի քանի օր հետո կարող է  հայտարարել, որ հետո իրեն զեկուցել են, որ հանրության մեջ նման պահանջ չկա։ Նրա ասածը իրականում ոչինչ չի նշանակում, այդ պահին այդպես էր հարմար այդպես ասեց։ Երեկվա հանրահավաքին ակնհայտորեն մարդիկ բերվել էին նաև վարչական ռեսուրսի կիրառմամբ, ինչը նշանակում է, որ նույն ռեսուրսը կարող է շատ կոպիտ ձևով կիրառվել նաև ընտրություններում։ Ամեն դեպքում լավ էր, որ որևէ բախում չեղավ և արտահերթ ընտրությունները երևի ամենաքաղաքակիրթ տարբերակն է այս իրավիճակից դուրս գալու համար։ Այլ հարց է, թե երբ պետք է դրանք կայանան, ինչպես պետք է կայանան, վարչապետը հրաժարական պետք է տա, թե ոչ։ Այսինքն ինքնին արտահերթ ընտրությունները միակ ողջամիտ լուծումն է, բայց դրա հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները առայժմ չկան։

- Վարչապետը նաև խոսեց սահմանադրական փոփոխությունների, սահմանադրական հանրաքվեի մասին՝ որպես ժամկետ նշելով հոկտեմբերը: Արդյո՞ք դա ռացիոնալ ժամկետ է, այդպիսի փոփոխությունների անհրաժեշտություն այս պահին կա՞: Նաև կիսանախագահական համակարգին անցնելու ակնարկ արեց: Ինչպե՞ս եք սա գնահատում:

— Ես գնահատում եմ դա այսպես, որ Նիկոլ Փաշինյանը երկարաժամկետ ծրագրերի մասին այս պահին խոսելու ո՛չ ռեսուրս ունի, ո՛չ էլ հնարավորություններ։ Նա այսօր րոպեական խնդիր է լուծում ուղղակի իր դեմ բարձրացող այս բողոքի ալիքը աստիճանաբար հզորանում է, և այս իշխանությունը պահպանելու խնդիր ունի և ցանկացած բան կարող է հայտարարել, որ այդ պահին պարզապես թուլացնի ընդդիմադիր շարժումը և ամրապնդի սեփական դիրքերը։ Կարծում եմ՝ նա առաջնորդվում է առաջին հերթին այդ մտադրությամբ։

- Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց իր բոլոր սխալների համար և ասաց, որ ընտրություններով կորոշվի՝ հանրությունը ներել է իրեն, թե ոչ։

— Ես կարծում եմ, որ, այո՛, ընտրությունների ժամանակ հանրությունը իր վերաբերմունքը կարտահայտի և ցույց կտա, որ ոչ չի ներել, որովհետև չի կարելի երկիրը հասցնել այս իրավիճակին հետո ասել վայ կներեք, ներողություն։ Այսինքն այդ ներողությունով չի առավել ևս  որ այդ սխալները շարունակվում են, առավել ևս, որ պարտությունը նոյեմբերի 10-ով  չի ավարտվել և այդ պարտությունը այսօր էլ շարունակվում է, այսօր էլ մենք ամեն օր նոր բաներ ենք կորցնում  և այնպես չի, որ այդ պարտությունը անցավ գնաց և հիմա թևակոխել ենք զարգացման փուլ։ Մենք անգամ կայունության փուլ չենք թևակոխել։ Այսինքն խնդիրները շարունակվում են և ներողություն ասել և անցնել առաջ, կարծում եմ, անընդունելի է։ Առավել ևս երբ ներողություն է խնդրում նաև նախկին նախագահների անունից երևի առանց դրա իրավունքը ունենալու։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular