ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համոզվում ենք, որ ավելի է լավ է Արմեն Սարգսյանն անգամ թուղթ ստորագելու լիազորություն չունենա. Գոհար Մելոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Ինչպես եւ ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ

Արդյունքում՝ Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը:

Արմեն Սարգսյանն եւ իր ներկայացուցիչները պարբերաբար դժգոհում էին, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները բավարար չեն, որպեսզի ինքն իր «լայն գիտելիքները եւ կապերը» ներդնի Հայաստանում։

Սակայն ամեն անգամ, երբ Արմեն Սարգսյանը պետք է կարեւոր նշանակություն ունեցող հարցով իրականացնի իր անկյունաքարային սահմանադրական լիազորությունը՝ հետեւի Սահմանադրության պահպանմանը, ականատես ենք լինում մի այնպիսի հանգուցալուծման, որ համոզվում ենք, որ ավելի է լավ է Արմեն Սարգսյանն անգամ թուղթ ստորագելու լիազորություն չունենա...

Թե չէ սահմանադրական փոփոխություն, կիսանախագահական կառավարման մոդել...»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular