ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խայտառակ դեպք Երևանում. գործատուն աշխատակցուհուն պարտադրել է անհատական մերսում, այն է՝ մերսողը սեռական հարաբերություններ է ունեցել հաճախորդների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 29-ամյա Մարինե Մանուկյանի հայտարարության հիման վրա։

Վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ մարտ ամսին աշխատանք գտնելու նպատակով List.am ինտերնետային կայքում տեղեկություն է հայտնաբերել մերսողի աշխատանքի վերաբերյալ և այդ հայտարարության հետքերով Մ. Մանուկյանը զանգահարել է Գագիկ Հարությունյանին։

Այնուհետև հանդիպելով Գ. Հարությունյանին՝ միասին գնացել են Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Դելֆին» մերսման սրահ։ Արդեն սրահում Գ. Հարությունյանը, այնուհետև նրանց միացած Նարեկ Մելքոնյանը Մ. Մանուկյանին ծանոթացրել են աշխատանքային պայմաններին, մատուցված ծառայություններին ու սակագներին։

Որոշ ժամանակ անց արդեն, երբ Մ. Մանուկյանը աշխատանքի է անցել «Դելֆին» մերսման սրահում, Գ. Հարությունյանը նրան հայտնել է, որ գոյություն ունի նաև մերսման այլ տեսակ, որը կոչվում է «անհատական մերսում»։

Մարինեի հարցին, թե ինչ է նշանակում անհատական մերսում, Գ. Հարությունյանը հայտնել է՝ հաճախորդի հետ պետք է սեռական հարաբերության մեջ մտնի և ինքը աշխատանքը չկորցնելու համար Գ. Հարությունյանի պարտադրմամբ մի քանի «կատարել է անհատական մերսում» տեսակը։

Նոյեմբերի 3-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 262 հոդվածի 1-ին մասի հատկանիշով և գործն ընդունվել է առանձին վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular