ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրում ենք մեր պատմության ամենաողբերգական ժամանակներից մեկը, երբ ճակատագրի հեգնանքով իշխանության եկած ուժը պայքարում է պետականության դեմ. Ռուբեն Մելքոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք, երևի, ապրում ենք մեր պատմության ամենաողբերգական ժամանակներից մեկը, երբ ճակատագրի հեգնանքով իշխանության եկած ուժը պայքարում է պետականության դեմ: Այս մասին Tert.am-ի «Բանակ և անվտանգություն» խորագրով քննարկմանը ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ իշխանությունը պայքարում է պետականության դեմ: Սա մեր պատմության մեջ միգուցե աննախադեպ իրավիճակներից է: Մենք կանգնած ենք մեր պետականության կորստի առաջ. եթե նայենք պետական տարբեր համակարգերի, դրանց մի մասը պարալիզացված է, մի մասը գոյություն չունի, մի մասն էլ մոտենում է կործանման: Այս պարագայում ինչ-որ քաղաքական խաղեր խաղալն ու մեր ազգի, պետականության հանդեպ ոչ անկեղծ մոտեցումները, կարծում եմ, աններելի են»,-նշեց նա:

Իրավիճակը, ըստ Մելքոնյանի, աննախադեպ է նաև այն իմաստով, որ մեր պետականությունն այս աստիճան հեռու չի եղել արժանապատվությունից, ինքնասիրությունից:

«Մենք ապրում ենք Արևելքում, որտեղ բացի ռազմական, քաղաքական, տնտեսական պոտենցիալից՝ կարևոր է նաև արժանապատվությունը: Իշխանությունը խորքային հրճվանքով արձանագրում է իր հաղթանակն իր հասարակության, պետության, քաղաքացիների  դեմ: Ինչի՞ համար էին երեկ ուրախանում սգո երթի ժամանակ»,-նշեց նա:

Ըստ Մելքոնյանի՝ այդ նույն «դուխով» իշխանությունը բուն թշնամիներին՝ Ադրբեջանին, Թուրքիային 3 տարվա ընթացքում որևէ համարժեք, ադեկվատ պատասխան չի տվել: «Շատ հաճախ ուղղակի լռեցին՝ նրանց վիրավորանքներին ի պատասխան: Այսինքն՝ մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ այս իշխանության համար թշնամին ներքին է, ոչ թե արտաքին: Նրանք չեն հասկանում, որ պետք է պատասխանեն ոչ թե Ամենայն Հայոց կաթողիկոսին, այլ Ալիևին»,- ասաց թուրքագետը:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը չստորագրելուն և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելուն՝ Մելքոնյանը նշեց.

«Ինձ համար անհասկանալի է նախագահի պահվածքը, երբ ինքը պահանջել է վարչապետի ու կառավարության հրաժարականը, բայց նախանձախնդիր ու հետամուտ չէ իր այդ պահանջին, բայց շատ ակտիվ է ԳՇ պետին առնչվող իր գործառույթները իշխանությունների ցանկությանը հարմարեցնելիս ու համաձայնեցնելիս»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular