ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական հրահանգը տրված է. Օնիկ Գասպարյանին կձերբակալեն. Armlur

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, արդեն քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի դեռևս գործող պետ Օնիկ Գասպարյանի դեմ: Իշխանության ներկայացուցիչները նպատակ ունեն ձերբակալել նրան եւ քրեական գործը հենց այդ նպատակն ունի:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի անդամների հետ համատեղ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դրանից հետո Փաշինյանը այդ հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ, միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին՝ Գասպարյանին աշխատանքից ազատման համար: Երեկվա դրությամբ Արմեն Սարգսյանը չի ստորագրել միջնորդությունը, ոչ էլ դիմել է Սահմանադրական դատարան: Եվ այս պահի դրությամբ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ շտաբի պետ:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular