ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում (ուղիղ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միասին թույլ չտանք, որ դավաճանն ու նրան սպասարկողները վերջնականապես կործանեն մեր երկրի ապագան: 

Այստեղ է որոշվում մեր արժանապատվության, մեր հետագա ընթացքի հարցը: Այստեղ է որոշվում մեր Հայրենիքի ճակատագիրը: Սա մեր պայքարի առաջնագիծն է: Տե՛ր կանգնենք դրան»,-ասված է Հայրենիքի փրկության շարժման» տարածած հայտարարությունում:

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխան է լինելու, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է խորհրդարան: Արդեն իսկ ոստիկանները պատնեշ են կազմել Դեմիրճյան փողոցի հատվածում: նաեւ շղթա են կազմել ԱԺ շենքի դարպասների ողջ երկայքնով:

Նշենք, որ նախօրեին ՀՀ նախգահ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ չի պատրաստվում ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամնագիրը, սակայն նաեւ այդ հարցով չի դիմելու Սահմանադրական դատրան:

Այսօր ՀՀ նխագահին են հանդիպել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները եւ հորդորել են նախագահին այդ հարցով դիմել ՍԴ: Նախագահը ասել է, որ ի գիտություն է ընդունում ասվածը, իսկ օրվա ընթացքում կհայտնի իր որոշման մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular