ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծում եմ՝ նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք. Սերժ Սարգսյանը՝ ԳՇ հայտարարությունն իր դրդմամբ անելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Asekose.am կայքը գրում է

Նիկոլ Փաշինյանը ասածը իրականությանը համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիեւը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով եւ այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է:

Այս մասին այսօր Շախմատի տուն մտնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ  պատասխանելով հարցին, թե որքանով է համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը իր հայտարարությունն անելիս կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը:

«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք: Իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը նայենք,   կա՛մ ընթացքում, կա՛մ վերջում: Մոտ ժամանակներում ես կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ասաց Սարգսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular